Մասնագետները փորձել են բացահայտել' ինչ գործընթացներ են տեղի ունենում կնոջ գլխուղեղում օրգազմ ապրելու պահին, և հայտնաբերել են բավական հետաքրքիր միջոց' կրքերն ու հաճույքն ավելի ուժգին դարձնելու համար:

Հետազոտությունների արդյունքներն իրոք զարմանալի են: Մի դեպքում, ամերիկացի գիտնականները (Ռութջերսի համալսարան) ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում միայնակ, ֆանտազիաներով տարված կնոջ ուղեղում մաստուրբացիայի ժամանակ: Երկրորդ հետազոտության ընթացքում հոլանդացի գիտնականները (Գրոնինգենի համալսարան) հետևել են, թե ինչ է կատարվում կնոջ ուղեղում, երբ նա արդեն զուգընկերոջ հետ է: Առաջին ուսումնասիրությունն իսկական պայթյուն է ցույց տվել կնոջ գլխուղեղի ամենատարբեր, այդ թվում նաև՝ ֆանտազիայի և երևակայության համար պատասխանատու նախաֆրոնտալ կեղևի հատվածներում:

Իսկ որքան ավելի մեծ է ուղեղի ակտիվությունը, այնքան ավելի ուժգին են օրգազմները: Մինչդեռ, եվրոպական գիտնականների ուսումնասիրության համաձայն, զուգընկերոջ հետ գտնվող կնոջ ուղեղը նման ակտիվություն չի ցուցաբերում. նախաֆրոնտալ կեղևի հատվածն օրգազմի ժամանակ ասես անջատվում է: «Այսպիսով, կարելի է ասել, որ այն օրգազմը, որին կինը հասնում է միայնակ, տարբերվում է զուգընկերոջ հետ հարաբերության ժամանակ ունեցած օրգազմից»,- նշում է գիտությունների դոկտոր, Ռութջերսի հետազոտության գլխավոր փորձագետ, «Օրգազմի գիտությունը» գրքի համահեղինակ Բարի Կոմիսարուկը:

«Հարկ է նշել նաև, որ հոլանդական հետազոտությունն իրականացվել է այլ մեթոդներով և միանշանակ չի կարելի ասել, թե որ դեպքում ապրած օրգազմն է ավելի ուժեղ»,- ավելացնում է գիտնականը: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ սեքսի ժամանակ երևակայության օգնությանը դիմելը կարող է կրկնապատկել զգացողությունները և ուղեղի ավելի մեծ ակտիվության դեպքում կնոջը պարգևել ավելի ուժգին օրգազմ: Ամեն դեպքում, փորձը փորձանք չի բերում, այնպես չէ՞:

Երևակայության հզոր ուժը

Օրգազմի ուժգնացման հարցում ֆանտազիաների դերը հասկանալու համար զրուցել ենք գիտությունների դոկտոր, «Կինն առաջինն է» գրքի հեղինակ Յան Քերների հետ: «Ֆանտազիաները որակական դեր են խաղում կնոջ սեռական կյանքում,- նշում է դոկտոր Քերները,- դրանք օգնում են կնոջը հասնել հուզական անհրաժեշտ աստիճանի այն դեպքում, երբ ֆիզիկական շփումը բավարար չէ'այդ կերպ մեծացնելով հարաբերություններից ստացված հաճույքը»: Մասնագետները նշում են, որ այն կանայք, ովքեր ֆանտազիաներ են ունենում սեքսից առաջ կամ սեքսի ընթացքում, հաճույք ստանալու և օրգազմի հասնելու ավելի մեծ հավանականություն ունեն: Դոկտոր Կոմիսարուկի նախորդ հետազոտությունները հաստատում են դա:

Ուսումնասիրություններից մեկում նա խնդրել էր մասնակից կանանց պատկերացնել, որ ինչ-որ մեկը հպվում է նրանց ոտքին կամ ձեռքին: Հետո մասնակիցները ստացել էին այդ հպումները զուգընկերների կողմից: Պարզվում է, որ հպումները պատկերացնելիս մասնակիցների մոտ ուղեղի աշխատանքի մեծ ակտիվացում էր նկատվել' ի տարբերություն իրական շփման ժամանակ գրանցված ուղեղի ակտիվության: Ուստի, զուգընկերոջ հետ միայնակ մնալիս գործի դիր երևակայությունդ: Դա կնպաստի ուղեղի աշխատանքի ակտիվությանը' պարգևելով քեզ ուժգին օրգազմ:

Մտքի խաղեր

Կան երկու տիպի սեռական ֆանտազիաներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը: Առաջին խումբը մասնագետներն անվանում են Վանիլային ֆանտազիաներ: Դրանք կապված են արդեն տեղի ունեցած երևույթների հետ, որոնք մտովի վերապրելը մեծ հաճույք է պատճառում կնոջը, ինչպես օրինակ' լոգարանում ունեցած երկար և բուռն սեքսը: Երկրորդ տիպի ֆանտազիաներն արդեն կապված են անծանոթների հետ և ամբողջովին երևակայության արդյունք են: «Հետապնդող անծանոթի հետ կապված սեռական ֆանտազիաները մեծ հուզական ազդեցություն են ունենում կնոջ վրա»,- նշում է դոկտոր Քերները:

Մտքումդ ֆանտազիան ստեղծելուց հետո սկսիր պատկերացնել այն ընկերոջդ հետ նախնական փաղաքշանքների ժամանակ: «Կարող ես պահել մտքումդ, կարող ես նաև կիսվել նրա հետ,- հուշում է դոկտոր Քերները,- պարտադիր չէ այն իրականացնել: Միայն զրույցը բավարար է կրքերը թեժացնելու համար»: Իսկ եթե անհարմար ես զգում քո ֆանտազիաներով զուգընկերոջդ հետ կիսվել, խնդրիր նրան պատմել իր ֆանտազիաների մասին: Երբեմն սիրած տղամարդուն հուզող ու գրգռող պահերի մասին իմանալն օգնում է կնոջն ազատվել կապանքներից ու կիսվել ամենաթաքուն մտքերով:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի