«Երջանկությունը կա, քանի որ չլինել չի կարող»: Յուրաքանչյուրը կարող է երջանիկ լինել, իսկ դրա համար, անհրաժեշտ է նվագել միայն մաժորային նոտաների վրա և շրջել կյանքի պտույտները ի օգուտ քեզ:
Ամերիկյան գիտնականները բացահայտել են մարդու երջանկության հասնելու համար 10 շատ պարզ միջոցներ:


1. Հնարավոր է, որ դուք իդեալկան չեք, սակայն, որ անկրկնելի եք, դա փաստ է: Գիտակցեք ձեր գինը և դադարեք համեմատել ձեզ որևէ մեկի հետ, հիշելով, որ յուրաքանչյուրը անօրինակ անհատականություն է:
2. Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումները դասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզ շրջապատող մարդիկ:Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակ լինելու համար:
3. Պահպանեք ձեր մտերիմներին, որոնք ջերմացնում են ձեր սիրտը: Փայփայեք նրանց, ինչպես ձեր կյանքը, որովհետև ձեր կյանքն առանց նրանց կկորցնի իմաստը:
4. Ապրեք ձեր կյանքով և ամեն օրը ապրեք լիարժեք: Չթողնեք հանկարծ, որ կյանքը սահի, մինչ դեռ դուք կմտածեք անցյալի կամ ապագայի մասին:
5. Համառ եղեք: Եթե ինչ-որ բան կա դեռ ավարտելու , ոչ մի դեպքում մի հանձնվեք: Իրականում, կյանքում ոչինչ չի ավարտվում, եթե դուք ինքներդ չեք սեղմել «STOP» կոճակը:
6. Մի վախեցեք ռիսկի դիմել: Մենք սովորում ենք ուժեղ լինել, երբ օգտագործում ենք բլոր հնարավորություններն ու շանսերը:
7. Սիրեք անկեղծ, ազատ, ամբողջ սրտով և հոգով: Իսկ եթե սիրո պակաս ունեք' սեր տվեք ձեր շրջապատին: Սերը կորցնելու ամենաարգ միջոցը նուրբ զգացումը ամուր սեղմելն է, իսկ պահպանելու միջոցը' նրան թեևեր տալը:
8. Ապրեք ձեր երազանքով: Առանց երազանքի ապրելը հավասար է առանց հույսի ապրելու, առանց հույսի ապրելը'առանց նպատակի ապրելու:
9. «Նա է հասցնում, ով չի շտապում»: Մի վազեք լույսի արագությամբ, եթե ոչ ամեն բան կմաքրվի ձեր հիշողությունից: Կյանքը մրցավազք չէ, այլ ճանապարհորդություն, որի յուրաքանչյուր վայրկյանը վայելել է պետք:
10. Անվախ տրվեք ձեր բախտին. հավատացեք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք է լինի: Այս մեծ տիեզերքում ընտրեք ձեր դերը' ամենաերջանիկ մարդու:

Հաճախ կարդացեք այս 10 կետերը. կիրառեք, հիշեցրեք, հիշեք ու չեք զգա ինչպես, սակայն երջանիկ լինելը բնավորություն կդառնա: