Ուկրաինական ետմայդանական՝ ռուսական խնդրի հետ կապված իրադարձությունները հայաստանյան իրականության հետ ուղղակի աղերսներ չունեն: Մենք չունենք ոչ հայկական բնակչությամբ բնակավայրեր և կամ տարածքներ: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մենք գործ ունենք ոչ թե հզոր երկրի, այլ մեզնից էլ ավելի կոռումպացված ու բարոյազրկված Ադրբեջանի հետ: Խնդրում եմ Թուրքիան չհիշել՝ հանուն Ադրբեջանի նա ռազմական խնդիրներ չի ստեղծի մեզ հետ՝ վտանգելով իր աշխարհաքաղաքական դերակատարումը: Մեր մայդանը ընդամենը մեր ներքին խնդիրն է լինելու՝ շատ-շատ ռուսական մեկ-երկու գեներալի այցով՝ ինչպես դա տեղի ունեցավ 2008-ին: Եթե մենք չենք կարողանաում ձևավորել մեր մայդանը՝ դա ուրիշ հարց, բայց դրա ձևավորման վտանգավորությունը տեսնել ղրիմյան օրինակով՝ համարում եմ սխալ և իշխանության ջրաղացին ջուր լցնող տարբերակ:

 

Վախթանգ Սիրադեղյան