Էրոտիկ արվեստի ամանահայտնի և ամենամեծ հուշարձաններից մեկը գտնվում է Հնդկաստանի Մադյա Պարդեշ նահանգի կենտրոնում: Խաջուրահոի տաճարային կոմպլեկսը իր եզակիության պատճառով դարձել է ուխտագնացների և տուրիստների սիրված վայրերից մեկը: Նրան անվանում են.«ամենաէրոտիկ տեղը աշխարհում»,«անկեղծություն և սեքս քարե արձանների մեջ» և նույնիսկ «Կամա-Սուտրայի Տաճար»:
Առաջին անգամ Խաջուրահոն, ինչպես Չանդելլա պետության մայրաքաղաք հիշվում է արաբական ճանապարհորդ՝ Աբու Ռիհան ալ-Բիրունիի գրառումների մեջ XI դարում, չնայած համարվում է, որ տաճարները կառուցվել են մեր թվարկության 950-ից մինչ 1050թթ:
Խաջուրահոի տաճարները զարմացնում են քանդակների բազմազանությամբ:Հազարաոր խորաքանդակներով պատված է տաճարների ողջ մակերեսը:Մարմինների ձևվը,դիրքը,շարժումները,միմիկան, ցնցող են: Էրոտիկ տեսարանները պատկերված են հազվագյուտ, վառ անաչառությամբ և մանրակտիտ դետալիզացիայով:
Մի փոքր մանրամասը տաճարների մասին.
Կանդարյա Մահադեյո
Արևմտյան խմբի ամենամեծ և ամենատպաորիչ տաճարը, որը նվիրված է Շիվային:Ավելի քան 900 արձաններ զարդարում են սրբավայրը՝ իր 30 մետրանոց աշտարակով, որը Շիվայի բնակատեղի՝ Կայլաս սարի սիմոլն է:
Ֆոտոշարքն` այստեղ