Ի՞նչ պետք է ասվեր և արվեր ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի ժամանակ, սակայն չասվեց ու չարվեց:
-Կուսակցությունների հանդեպ առկա անվստահությունը հաղթահարելու համար պետք էր կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնություններից կազմված միասնական ֆորմատ ձևավորվեր, որը պետք էր որոշումների ընդունման բաց և թափանցիկ հարթակի վերածվեր:
-Պետք էր հստակ ասվեր, որ նպատակը Սերժ Սարգսյանի հեռացումն է և այդ նպատակին հասնելու համար վերոհիշյալ հարթակում միասնական քայլեր կմշակվեն:
-Պետք է հայտարարվեր, որ ձևավորվում է վերկուսակցական փորձագետների բաց խումբ, որը հաջորդ հանրահավաքի ժամանակ կներկայացներ կոնկրետ քայլեր, որոնք անհրաժեշտ են իշխանափխոությունից հետո իրականացնելու համար:
Առանց վերոնշյալ գործողությունների և մեթոդաբանության մենք հերթական անգամ հայտնվում ենք այն իրողության առջև, երբ պարզ չէ, թե ո՞վ է որոշումներ ընդունում և որն այդ որոշումները ընդունողների նպատակը: Առանց այդ քայլերի չի կարող լինել համաժողովրդական շարժում:
Ստեփան Դանիելյան