Հինգշաբթի օրը Վիեննայի պետական օպերայում կայացած ավանդական պարահանդեսը, որին մասնակցում էին բազմաթիվ բարձրաստիճան եւ հայտնի հյուրեր, շատ հետաքրքիր էր: Նախ, նախասրահում կռիվ տեղի ունեցավ երկու հյուրերի միջեւ, որոնցից մեկը պրոֆեսիոնալ հարված հասցրեց մյուսի դնչին... Ընդ որում այնպես, որ մյուս ձեռքում բռնած շամպայնի բաժակից ոչ մի կաթիլ չթափվեց, նկատում են լրատվամիջոցները: Այս պարահանդեսին, որը սովորաբար բացում է երկրի ղեկավարը, այս անգամ որպես պատվավոր հյուր ներկա էր Քիմ Քարդաշյանը, որին հրավիրել էր ավստրիացի միլիարդատերերից մեկը, խոստանալու 500 հազար դոլար մասնակցության համար... Բայց մեր հայրենակցուհու հետ կապված միջադեպ էլ տեղի ունեցավ: Ճիշտ է, նախասրահի կռվի ժամանակ Քիմը հատուկ օթյակից դիտում էր պարահանդեսը, բայց հետո նրան մոտեցավ դեմքը սեւ գույնով ներկած մի տղամարդ եւ սկսեց անել Քիմի սեւամորթ ամուսնու ձեւերը... Քիմը չդիմացավ եւ հեռացավ օպերայից, թեեւ խոստացել էր պարել միլիարդատիրոջ հետ... Մի խոսքով՝ իսկական պարահանդես...
Արմեն Դուլյան