Ծնվել եմ 1966թվականի մարտի 9-ին: Մայրս նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի գրադարանի վարիչն էր: Այնտեղից էլ նրան ծննդատուն են տարել, որտեղ ծնվել եմ ես, իսկ հետո իմ բարուրով վերադարձել է գրադարան' աշխատանքի: Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը գիրքն է եղել: Մայրս օրորոցիս դիմաց կախել էր Չարենցի նկարը, և ես հայացքս միշտ նրա վրա եմ պահել և կարծես զրուցել նրա հետ: Երբ լեզուս բացվել է, սկսել եմ նրա մասին պատմել, թե նա մեր հողերը ուզեց, չտվին' մահացավ: Կարդացել եմ գրադարանի գրքերի հիմնական մասը: Պատմավեպերը ինձ գրավել են դեռ տարրական դասարանից: Մի խոսքով' մանկությունս անցել է գրքերի հեքիաթային աշխարհում: Չարենցի <> բանաստեղծությունը կարծես ինձ համար է գրված:
Գրադարանը մեզ համար նաև խաղասրահ էր: Ես և քույրս կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատագրում էինք <> գրականությունը:

Գրքերի համար ցավ եմ զգացել 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ փրկարարական աշխատանքներ էինք կատարում լենինականում (Գյումրիում): Մարդկային կորուստն այնքան էր, որ գրքերի մասին մտածող չկար: Դրնք անխնամ ընկած էին ցեխի ու կեղտի մեջ: Մի քանի անգամ վերցրի մի գիրք, որը հայ հին ճարտարապետության մասին էր և բարձր տեղ դրեցի, սակայն հետո տեսա խարույկի մեջ այրվելիս: Չէի կարող վերցնել ու դնել իմ պայուակում, որովհետև ինձ չէր պատկանում, բայց մինչև հիմա ցավ ու ափսոսանք եմ զգում ցեխի մեջ տրորված և այրված գրքերի համար:
Իսկ հիմա այստեղ' Արցախում եմ լինում գրքերի նկատմամբ վայրագ վերաբերմունքի: Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն գրքերը այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հարգել թշնամու մշակոիյթը:
Ազերիները իրենց զայրույթը թափել են խնձորետանի դպրոցի գրադարանի վրա' այրելով այն: Մորս խնդրել եմ' գրքեր հավաքի, որ տեղափոխենք Խնձորեստան, վերկանգնենք գրադարանը, որովհետև այս դպրոցում հայ երեխաներ պետք է կրթվեն, իսկ մարդը կրթվում է գրքերի աշխարհում, դաստիարակվում է այդ գրքերով, նրա հայրենասեր կերպարներով: Յուրաքանչյուր լավ գիրք վարձատրություն չպահանջող մեկ ուսուցիչ է: Սիրուց ծնված գրքերը պետք է պահպանել սիրով>>:

Թող ամեն հայ մարդ իմանա, ովքեր են մեր հերոսները, որ տեսակի մարդն է մեր անկախության ու հայ մնալու հիմքում... Թերևս այս շարադրությունը հավաստիքն է այն բանի, որ Դուշման Վարդանը համամարդկային կերպար է. նրա սերը դեպի գիրքը ազգություն չի ճանաչում....Աշակերտներիս այս շարադրությունը կարդացի, զգում էի' ինչքան կլանված են ու, չնայած 100 անգամ կարդացել էի, բայց այս անգամ սիրտս լցվեց: Ավարտելիս մտածում էի' ինչպես խոսեմ, բայց ինձ հերթ չհասավ. այնքան ոգևորված ու հիացած էին վերլուծում...