Վստահ եմ, որ նույնը մտածեցինք՝ ոչ մի բան: Բայց ո՛վ զարմանք, նրա ուղեղն աշխատում է (գրեթե) ողջ ընթացքում, և նրա մտքերը ոչ միայն ապշեցուցիչ են, այլև ուսուցողական՝ հաճույքդ առավելագույնի հասցնելու առումով:

Անհիմն չէ այն պնդումը, թե տղամարդու ուղեղն անջատվում է այն նույն վայրկյանին, երբ կինը հանում է կրծկալը։ Տղամարդիկ երբեք իսկապես չեն շատախոսում սեքսի մասին. համենայն դեպս՝ լրջորեն:
«Տղամարդկանց մեծամասնությունը նույնիսկ իրենց ամենամտերիմ ընկերների, էլ չասենք՝ ընկերուհիների հետ չեն կիսում իրենց սեքսուալ մտքերը»,- նշում են սեքսոլոգները:

Ի տարբերություն կանանց, տղամարդիկ հաղորդակցվելու հարցում ի բնե հմուտ չեն, և հավանականությունը, որ նրանք կխոստովանեն որևէ ինտիմ մանրամասն, էլ ավելի փոքր է: Սակայն դա չի նշանակում, թե նրանք չեն մտածում սեքսի ընթացքում: Իսկ թե ինչ են մտածում, կպարզես ստորև:

Cosmo-ին հաջողվել է շահել որոշ տղամարդկանց վստահությունը և ծանոթանալ նրանց թաքուն մտքերին:

ՍՏԻՆՔՆԵՐ, ՍՏԻՆՔՆԵՐ, ՍՏԻՆՔՆԵՐ

«Հենց տեսնում եմ աղջկա մարմնի այն մասերը, որոնք նախկինում չէի տեսել, ասենք՝ կուրծքը, իսկապես հուզվում եմ: Դա նման է նոր արկածի. չէ՞ որ դա տեսել են ոչ բոլորը, և ես այդ խմբի բախտավոր անդամն եմ»:

- Էրիկ, 24 տ.

«Ինձ անասելի գրգռում է այն պահը, երբ արձակում եմ նրա կրծկալը, այնքան, որ նույնիսկ չեմ ցանկանում ընթացքը դանդաղեցնել «տեխնիկական դժվարությունների» պատճառով»:

- Ալեքս, 23 տ.

«Եթե աղջիկը գեղեցիկ ստինքներ ունի, ես ձգտում եմ, որ նա վերևից լինի, որ կարողանամ նայել դրանց տարուբերումները»:

- Ռիչարդ, 19 տ.

«Երբ տեսնում եմ, որ նրա փարթամ կուրծքն իրականում մեծացնող կրծկալի արդյունք է, հսկայական հիասթափություն եմ ապրում»:

- Ալիկ, 28 տ.

«Առաջինը, ինչ անում եմ մերկ աղջիկ տեսնելիս, նրա կուրծքն ու հետույքն իմ նախկին զուգընկերուհիների համապատասխան բարեմասնությունների հետ համեմատելն է: Նախկինում ես սխալվեցի և մի աղջկա ասացի այս մասին. դա լավ ավարտ չունեցավ: Հիմա ես աշխատում եմ այլևս չարտահայտվել»:

- Դավիթ, 23 տ.

«Երբ մենք սիրով ենք զբաղվում, և նա առանց վերնազգեստի է, իսկ հագին էլ ժանեկավոր ներքնազգեստ է, դա գրգռում է ինձ, քանի որ հասկանում եմ, որ այս աղջիկը պատրաստ է եղել սեքսի՝ արթնանալու պահից ի վեր»:

- Կարեն, 22 տ.

«Երբ ես առաջին անգամ մերկացրեցի մի աղջկա, մտածում էի, թե որքան ձիգ ու գեղեցիկ է նրա կուրծքը, և ինչ բավականություն եմ ապրելու այն շոյելիս: Հիմա, երբ հանում եմ կրծկալը, մտածում եմ մոտավորապես հետևյալը. «Հը՜մ, տեսնես այս երեկոյան ֆուտբոլի հեռարձակում կա՞»:

- Արտյոմ, 27 տ.


Լուսանկարն ըստ HMI-ի