Հրուշակեղենի արտահանումը ակտիվացել է, միայն շոկոլադինը աճել է 14 տոկոսով:

Հայկական շոկոլադի արտասահմանյան ամենամեծ սպառողը Վրաստանն է
Հայկական հրուշակեղենի արտադրողները սկսել են ավելի շատ արտահանել: Միայն շոկոլադի արտահանումը 2013-ին ավելացել է 14 տոկոսով: Ընդհանուր առմամբ անցած տարի արտասահմանում 275 տոննա հայկական շոկոլադ են սպառել: Եվ ամենից շատ' Վրաստանում, ԱՄՆ-ում ու Ռուսաստանում: Սրան զուգահեռ հայկական շուկայում ավելացել է արտասահմանյան շոկոլադը' առավելապես ռուսական և ուկրաինական: Անցած տարի 2012-ի համեմատ 4.6 տոկոսով ավելի է ներմուծվել, իսկ մաքսային արժեքը գերազանցել է 43 մլն դոլարը: