Համոզված եմ, որ նաև Ձեր ղեկավարած գերատեսչության պատասխանատու աշխատակիցները եթե շրջայց կատարեն, կտեսնեն որ Երևանի ցանկացած շուկայում ի տես ամենքի սիգ ձուկ են վաճառում. եթե, իհարկե այդ գործի տերերը նրանց աչքերը չկապեն կաշառքի թաշկինակով: Կից ուղարկում եմ մի լուսանկար, որը կատարված է Կոմիտասի շուկայում ժ. 13-ին: