Ամերիկացի գիտնականները անցկացրել են հերթական փորձաքննությունը, հասկանալու համար, թե որքան բիսեքսուալ են կանայք: Պարզվում է, որ կանանց 60%-ը գոնե կյանքում մեկ անգամ փորձել է սեռական հաճույք ստանալ ընկերուհու հետ: Տարիքի հետ նույն սեռի զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու ձգտումը մեծանում է, հաստատում է հոգեբան Էլիզաբետ Մորգանը: Նա այդ եզրակացությանը եկել է սեփական փորձով, թե գիտական ճանապարհով'չի նշվում: Հետազոտությանը մասնակցել են միայն հետերոսեքսուալ կանայք: 484 հարցվողների 60%-ը խոստովանել են, որ երբեմն զգում են սեքսուալ գրավչություն այլ կանանց մեջ: 45%-ը կանանց խոստովանել է, որ ոչ միայն մտածել է, այլև համբուրվել է կնոջ հետ, ամենաքիչը հետաքրքրության համար: Լեսբիական էրոտիկ երևակայություն ունեցել է հարցվածների մեծ մասը: