Մռայլ եղանականերին մի մոռացեք ձեզ հետ անձրևանոց վերցնել: Նրանք հրաշքներ գործելու սովորություն ունեն:
Արագ քայլում էի դեպի կանգառ: Թաց ասֆալտը ամեն քայլիս հետ կարծես ձայն էր հանում, իսկ անձրևանոցի բռնակը բռնող ձեռքս կարծես խնդրում էր ինձ, որ իրեն տեղավորեմ գրպանիս մեջ: Ըստ իս եղանակաը անտանելի, էր բայց պատահում է չէ՞, որ այնքան կույր ես լինում, որ չես տեսնում եղանակի հրաշքներից մեկը: Ձնախառը անձրևը այնքան ցայտուն էր թափվում մայթերին, որ եթե ցանկանայիր կարող էիր հաշվել կաթիլները, իսկ ամբողջ քաղաքը միախառնվել էր կիսաերեկոյան մառախուղի մեջ:
Իսկ ես տուն էի ուզում հասնել: Ինձ իմ տաքուկ տնից բաժանում էր ուղիղ 25 կիլոմետր, որտեղ ինձ սպասում էին տաք ծածկոցը և մատներս այրելու չափ տաք թեյի բաժակը: Անձրևանոցի բռնակը բռնող ձեռքս այլևս չէի զգում: Ատում եմ անձրևանոցները: Միշտ կարծել եմ, որ եթե անձրև է գալիս ուրեմն պետք է թրջվես:
Կանգառում մարդաշատ չէր: Մեկը մոտ 45 տարեկան տղամարդ էր, ծանր տոպրակները ձեռքին, ով հավանաբար տուն էր շտապում: Մյուս կողմում երկու ընկերուհիներ էին կանգնած: Իսկ մի քիչ հեռվում...մի քիչ հեռվում մի տղա էր, առանց անձրևանոցի, ով անըդհատ ծխում էր: Զարմանալի է, ո՞վ է այս եղանակին ծխում: Որոշ ժամանակ նրան հետևելուց հետո զգացի, որ մենք մենակ ենք կանգառում: Եվ միայն այդ ժամանակ ես տեսա եղականի հրաշքներից մեկը: Ձնախառը անձրևը այնքան ցայտուն էր թափվում, որ եթե ցանկանայիր կարող էիր հաշվել կաթիլները, իսկ ամբողջ քաղաքը միախառնվել էր կիսաերեկոյան մառախուղի մեջ:
-Նենց հատիկ-հատիկա թափվում, որ եթե շատ ուզենաս կարաս հաշվես կաթիլները, չէ՞:
Նրան իմ անձրևանոցի տակ տեսնելով զարմացա:
-Ճիշտ ես ասում, եթե շատ ուզենաս:
-Չե՞ս ուզում:
-Ժամանակ չունեմ:
-Բա հիմա ի՞նչ ես անում, որ չես կարող հաշվել:
Նրա փակուղի տանող հարցերը սկսեցին նյարդայնացնել ինձ:
-Ի՞նչ գործ ունես իմ անձրևանոցի տակ:
-Ես իմը չունեմ:
-Ունենայիր:
-Բայց դու ունես, չէ՞:
-Իմը' դա քոնը չի:
-Բայց կարա մերը դառնա:
-Առանց մտածելու խոսում ես, գնա:
-Վռնդու՞մ ես:
-Հասկացի ոնց ուզում ես:
Չանցած մի քանի վայրկյան նա հայտվես ինձնից մի 20 քայլ հեռավորության վրա:
-Հիմա գոհ ե՞ս:
-Այո:
-Դե լավա էլի, ես թրջվում եմ իսկ դու գոհ ես:
-Հիմար:
-Իսկ դու իմ տեսած անձրևանոցով ամենասիրուն աղջիկն ես, ու ես տեսնում եմ ոնցա է ձեռքդ, որ անձրևանոցն ես բռնել ահավոր մրսում: Հա ու մեկ էլ ես ոնց որ քեզ սիրահարվեցի:
Քայլերս ուղղեցի դեպի իրեն:
-Կարո՞ղ ես լռել, մեզ հիմա գժի տեղ կդնեն:
-Ավելի լավ: Դե արի հաշվենք:
-Ինչե՞րը:
-Ո՞նց, կաթիլները:
-Աստված իմ, դու գիժ ես:
-Դու էլ, որ հիմա իմ հետ կսկսես հաշվել:
Իմ երթուղայինը մի քանի շրջապտույտներ արեց, երբ ես նրա հետ կաթիլներն էի հաշվում: Եվ ինձ համար միևնույն էր, որ ինձ իմ տաքուկ տնից բաժանում ուղիղ 25 կիլոմետր, որտեղ ինձ սպասում էին տաք ծածկոցը և մատներս այրելու չափ տաք թեյի բաժակը, քանի որ ես այդ ժամանակ գտնվում էի աշխարհի ամենատաք վայրում' անձրևանոցի տակ:
Մռայլ եղանականերին մի մոռացեք ձեզ հետ անձրևանոց վերցնել: Նրանք հրաշքներ գործելու սովորություն ունեն:
Forever Young Blog