
Mia Solano. Այս անունը պետք է ծանոթ լինի իտալական նորաձևության սիրահարներին, քանի որ այն անտարբեր չի թողնում ոչ մեկին իր ստեղծած առանձնահատուկ և շքեղ երեկոյան և հարսանյաց զգեստներով:
Ստեղծված եվրոպական լավագույն չափանիշներով՝ Mia Solano-ն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ «Մեր նպատակն է համատեղել եվրոպական հարուստ մշակույթի էությունը դիզայնի բացառիկ պատմության հետ»: Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում իտալական բարձր նորաձևության «կաթսայում եփված» և դրա լավագույն դրսևորումները որդեգրած առանձնահատուկ շքեղ զգեստների 2014 թվականի հավաքածուն: