“Givenchy’’ նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին համեմատել է Քիմ Քարդաշյանին լեգենդար Մերլին Մոնրոյի հետ: Նա խոստովանել է, թե ռեալիթի շոուների թագուհին առաջին հայացքից գերել է իրեն:
“The Sunday Times”-ին տված հարցազրույցում Տիշին հետեւյալն է ասել.“Քիմի հետ ծանոթացել եմ իմ լավ ընկեր Քանյե Ուեսթի շնորհիվ: Մի քանի վայրկյանն էլ բավական էր, որ սիրահարվեմ նրան: Նա մեր օրերի Մերլին Մոնրոն է: Ոմանք կարծում են, թե նա տիկնիկ է, բայց իրականում շատ խելացի եւ ուժեղ կին է’’:
Ռիկարդոն նաեւ հավելել է, որ գեղեցկությունից առավել գնահատում է նրա տաղանդը.“Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք եւ չեն վախենում արտահայտել այն”:~Sus
Աստղային Նորություններ