Այսօր ներկայացնում եմ ընկերուհուս հետ կատարված մի դեպք, ինքը ուղարկել է, ես խմբագրել եմ:

Երբ ընտրությունդ մեծ է, ընտրելը ավելի դժվար է դառնում: Ու երբ ինքդ զգում ես, որ ժամանակն է ընտրել, այդ դժվարությունն էլ ավելի է դժվարանում: Երբ քեզ իր սիրտն ու սեր առաջարկողները մեկից ավելի են լինում, կշեռքի երկու կողմում համեմատելիներն ավելի շատ են դառնում: Իսկ ես չգիտես' ինչու ընտրեցի իրեն, առանց համեմատելու, առանց կշռելու, մի քանի սխալիցս հոգնած, նեղված ու ինքս ինձ վրա զայրացած: Դեռ մատանի մատիս չկար, կար միայն երկկողմանի համաձայնություն, երբ եղավ այն, ինչի վրա առաջին անգամ ես աչքերս փակեցի:

 

Կյանքում շատ են բաներ, որոնք գիտես, որ կան, բայց միշտ հույս ունես, որ դրանք կան ու լինում են ուրիշների հետ:

 

Օդանավակայանից էինք վերադառնում, երբ նրա ընկերներից մեկը կատակով ու առանց մտածելու հումոր արեց իմ ԸՆՏՐՅԱԼԻ' կազինոներում ուսումնառության վարձը քամուն տալու մասին: Հետո ինձ համոզեցին, որ դա կատակ էր, ու ավելի ուշ ես ապուշ անխելքի պես դրան հավատացի, հետո մի երկու հոգու պատմեցի, ասեցին, քանի շուտա հետ կանգնի, իսկ էլ ավելի հետո, ես մեկա դա չարեցի: Նշանդրեքից որոշ ժամանակ էր անցել: Նրա հարուտս ծնողները իրենց հաշիվ չէին տալիս, թե սիրելի որդուն տրված գումարները ուր են գնում, իսկ ես արդեն հաստատ գիտեի այն, ինչի համար պետք էր հետ կանգնել: Ընկերուհիներիցս մեկը ինձ շատ օրինակներ բերեց այն կանանց, ովքեր իրենց ամուսիններին գնում կազինոներից խմած, երեխու համար նախատեսված փողերը քամուն տված քաշ տալիս բերում տուն, ես արդեն զգում էի, որ դա չեմ կարա անեմ, սխալ եմ, ճիշտ եմ, ես չեմ ուզում խորտակել իմ կյանքը:

 

Ասում են կարկուտը ծեծած տեղնա ծեծում, պրոբլեմը, որ եկավ, մենակ չի գալիս, այլ մի ամբողջ գերդաստանով: Հաճախ նրա պատվերները սկսվում և սահմանափակվում էին միայն ալկոհոլով, սկզբում, ես ուշադրություն չէի դարձնում դրան, բայց աչքս արդեն վախեցած էր, սկսեցի դա էլ հաշվի առնել: Բայց ամեն ինչ հասավ իր գագաթնակետին, երբ քրոջս ծննդյան օրը, մեր իսկ տանը, ինքը առաջարկեց ինձ ծխել իրա հետ, հա դե նենց չի, որ ես չէի տարբերում սովորական ծխախոտը ՊԼԱՆից: Ու այդ օրը հենց այդ վարկյանին հենց մեր տանը ամեն ինչ ինձ համար ՊԼԱՆԱՎՈՐՎԵՑ: Հորդորանքներս, խնդրանքներս, աղերսանքներս ավարտվում էին “հա ես երբ ուզեմ, կթողեմ” համոզմունքներով, ես հասկանում էի, որ դա չեմ կարող տանել, ամեն ինչ շատ ծանր էր ինձ համար, իսկ ինձ նա չէր լսում, քանի որ ինքը երբ ուզեր, կարար…

 

Ընկերներից մեկը առաջարկեց նրան գնալ Ռուսաստան փող աշխատելու, ես նրան աջակցեցի այդ հարցում, ճանապարհելուց հետո, որը ավելի շատ խնդրանք էր, քանի ուրիշ բան, ես վերադարձա տուն, մերոնց պատմեցի ամեն ինչ:

 

Ամենազարմանալին ու ցավոտը վերջում էր: Երբ մատանին ու ամեն ինչ հետ տվեցինք ու պատմեցինք իր ծնողներին, նրանք չհավատացին կամ չուզեցին հավատալ: Իսկ ես սպասում էի, որ տարիներով կուտակած իրենց փողն ու իմաստությունը նրանք կտան ու կբուժեն իրենց սիրելի տղային: Այստեղ ես հասկացա, որ իմ միայնակ մնալն ու առանց ընտրության իրավունքի չափահաս լինելը ամենատեղին որոշում էր այդ պահին:

Մի քանի օրից ես հավաքեցի իրերս, լացելով համբուրեցի մերոնց ու մեկնեցի Գերմանիա' մորաքրոջս մոտ:

Հիմա, որ նայում եմ մի տարեկան աղջկաս, իրա համով մռութիկին, ուրախանում եմ, որ կարողացա ճիշտ ընտրություն կատարել, թեկուզ ուշացած, բայց ՃԻՇՏ, ինձ համար ՃԻՇՏ

 


Հայկական օրագիր