Սայաթ Նովայի «Քամանչա» ստեղծագործության թուրքականացված կատարումն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում:
Սայաթ Նովայի հայտնի ստեղծագործության կրկնօրինակումը ալեկոծել է Ադրբեջանը
Թուրքերն ու ադրբեջանցիները վիճում են Սայաթ Նովայի երգի պատճառով: Ադրբեջանցի երգչուհի Ազերինը կատարել է Սայաթ Նովայի «Քամանչա» ստեղծագործության թուրքականացրած տարբերակը:
Ազերինի կրկնօրինակած' «Ալեկոծվեց Սև ծովը» երգի տեսահոլովակը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ ազգությամբ թուրք հայտնի երաժիշտը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է:
Ազերինն ասել է, թե չի ցանկանում, որ այս երգը նույնպես արժանանա «Սարի աղջիկ» երգի ճակատագրին: Ադրբեջանցիները պնդում են, թե «Սարի աղջիկ»-ը նույնպես ադրբեջանական երգ է: