Ձեռ քցել, ավտոբուս, զգեստ, ընկերուհի, համեստ, ողեր, տղամարդ
Ամեն օր երթուղային տաքսի նստելուց մտածում եմ….ուֆֆֆ մենակ էլի մեկը չընկնի վրաս…կամ ձեռքերը երկարացնի… հա հա…հենց էլ ձեռքերը… կարող եք ցանկացած աղջկա հարցնել… չկա մի հատ աղջիկ….կարևոր չի, նա գեղեցիկա, տգեղա….բարեմասնություններ ունի, չունի…. Վուլագառա հագնված, սպորտային, թե համեստ…մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում… ահա թե որտեղ են լինում սեռական ոտնձգությունները… այո այո… հասարակական տրանսպորտում…բոլորի աչքի առաջ…
10 համարի երթուղայի տաքսում… մի դպրոցական լակոտ ձեռքը դրել էր ընկերուհուս ոտքին, իսկ երբ ինքը շշմած նայել էր երեսին, ուղղակի ձեռքը քաշել է…. Ինչա եղել որ….
23 համարի ավտոբուսի մեջ…. Մոտ մի 30-40 տարեկան տղամարդ ձեռքը դրել էր քույրիկիս հետույքին… դե շատ լավ հարմարված, որ նրան կթվա, թե ուղղակի շատ մարդ կա…ու մոտիկ են կանգնել…
41 համար…..զգեստով կանգնած համակուրսեցիս…մեկ էլ զգումա դիմացի նստած ծերուկի ձեռքը իր ոտքին….- կներեք ինչ գործ ունի ձեր ձեռքն էստեղ…
Ինձ հետ պատահած դեպքը… ավտոբուս…առավոտ… կիսաքնած ես…. Գնում եմ գործի… բայց զգում եմ…. Կողքիս տղամարդը ակտիվորեն քսմսվումա ինձ…. Մտածում եմ….դե ինձ թվումա հաստատ… քաշվում եմ մի կողմ… նա գալիս էլի ինձա կպնում… նայեցի… ներքև տեսնեմ նրա համապատասխան մասով ինձա կպնում….դե ես էլ մեջքով եմ կանգնած…. Ֆոււււ շատ զզվել էր…..ու գիտեք… իրան թվաց էլ էր, թե ես երեխա եմ, բան չեմ հասկանա….գիտեք ինչ արեցի…իբր փող էի հանում…. արմունկս հարմարացրեցի նրա ողերին ու ավտոբուսի ամեն մի ուժեղ շարժման ժամանակ ուղիղ նրա ողերին…
Հիշում եմ մի անգամ մի գրքի մեջ գրված էր, որ մարմնավաճառները մեծ գործ են անում հանրության համար… փաստորեն իրենց ծառայությունը շատ թանկ է օր ու գիշեր գրգռված որոշ հայ տղամարդիկների և լակոտիկների համար… դե փորձում են իրանց բավարարել …..մարշրուտկաներում ու ավտոբուսներում
աղջիկներ ջան …..մենակ մի փրկություն կա' բղավեք ու սկանդալ սարքեք, որ չհամարձակվեն նորից նույն բանն անել ուրիշ հարմար պահի…. Իսկ մենք ինչ ենք անում….ամաչում ենք և ձայն չենք հանում, կարժես մենք ենք մեղավոր…