Բրիտանացի Շերիդան Սիմով հրատարակել է « Ինչի մասին են մտածում տղամարդիկ սեքսից բացի» գիրքը, որտեղ բացակայում է տեքստը:
Հրատարակությունը 200 դատարկ էջից բաղկացած գիրք է, ատվարաթղթե կազմով: Չնայած գիրքը դատարկ է, այնուամենայնիվ այն Մեծ Բրիտանիայում մեծ մասսայականություն է վայելում, հատկապես ուսանողության շրջանում, քանի որ գիրքը կարելի է օգտագործել իբրև սովորական տետր:
«Ես չէի կարող պատկերացնել, որ ուսանողները կարող են օգտագործել իմ գիրքը գրառումների համար: Անկեղծ ասաց գրքում որևէ բովանդակություն «տեղադրելը» հակասում է իմ ստեղծած գրքային գաղափարին: Սակայն, ամեն դեպքում, ես ենթադրում եմ, որ ուսանողների մեծ մասը դասախոսությունների ընթացքում մտածում է սեքսի մասի»,-ասում է Շերիդան Սիմովը:
Գիրքն արժի 4 ֆունտ 69 փեննի (մոտ 7,6 դոլար):