ՕՕՕ ամառվա շունչը կամաց կամաց զգացվում է, մինչ մեր հայօրագրական բլոգերները պատրաստվում են քննությունների, դիպլոմային, թեզ, ու սենց լիքը խառը բաներ, ես մի երկու խորհուրդ եմ ուզում տալ մեր սիրելի հայուհիներին տղաների կողմից կամ իմ կողմից, որոնք հաստատ նրանց պետք կգան ամառը, երբ շոգն ու արևը որոշ աղջիկների ստիպում է հագնել գոտիներ յուբկաների փոխարեն, կամ այնքան բաց մայկաներ, որ Եկատերինա թագուհին անգամ իր դեկոլտեյով կամաչեր: Դե ես ֆեյշնից հեռու եմ, բայց կան բաներ, որ ուզես չուզես նկատում ես: Երբ կուրսիդ աղջիկները համատարած հագնում են նույն բանը, մենակ թե ուրիշ գույների, չուզես էլ, չես կարա չնկատես: Դե դա հեչ, բայց որոշ հայ աղջիկներ մոռանում են, որ ՀԱՅՈՒՀԻ լինելը դա կոչում է, որն ունի իր ներքին ու չգրված կանոնները, ինչի համար մենք Ձեզ ավելի ենք սիրում ու գնահատում:
Վատն էնա, որ շատ ՀԱՅՈւՀԻՆԵՐ մոռանում են, որ հագուկապի մեջ պետք չի նմանվել այլ ազգերին: Դե պետք չի սրան պատասխանել, բա կարողա տարազ հագնենք, ոչ մեկ չի ասում տարազ հագեք կամ երկար յուբկա հագեք, բայց դե եթե Ձեր յուբկան այնքան կարճա, որ անգամ Դուք եք նեղվում, խի եք հագնում, էնա տենց տկլոր դուրս եկեք ու ամեն վայրկյան ներքև մի ձգեք: Կամ եթե մայկա եք հագնում, ինչ պարտադիրա Ձեր ներքնազգեստի տարբեր գույների ու ձևերի թելիկները փայլփլեն Ձեր ուսերին: Վայ հա մի բան ասեմ, էտ ամառվա հետ կապ չունի, բայց որ մարշրուտկայում իջնում եք, գոնե սիրուն ներքնազգեստ հագեք, որ եթե մեզ ժպտում են, սիրուն ժպտան: Կամ ինչու եք այնքան թափանցիկ հագնում, որ ավելի լավա չհագնեք, դրան գումարած Ձեր էն գաջված դեմքերը, լիքը պամադա ու եսիմ ինչ վիճակներ: Ինչ պարտադիրա Ձեր տան սաղ գաջը քսեք, սիրուն չի է, անդուրա, չի դզում, հըն սենց ասեմ: Ու, հա մեկ էլ, եթե էս ամեն ինչի վրա թքած ունեք, ու անելու եք նենց, ոնց արել եք, մի նեղացեք կամ մի բողոքվեք, որ Ձեզ փողոցում հասկանում են բառիս բուն իմաստով ՃԻՇՏ: