1.-Դուք հիասքանչ եք...
-Ցավոք նույնը չեմ կարող ասել Ձեր մասին:
-Իսկ Դուք վարվեք այնպես, ինչպես ես'խաբեք...
Մարկ Տվեն
2.Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ: Այնպիսի դադարներ, երբ Ձեզ հետ այլևս ոչինչ չի կատարվում: Երբ Դուք պարզապես նստած նայում եք աշխարհին, իսկ աշխարհը Ձեզ...
Կարլ Ռենց
3.Նա միշտ էր պայքարում և միշտ էլ պայքարել էր, ոչ թե որ ցույց տա, թե ինչ կարող է, այլ որ թաքցնի այն, ինչ չի կարող:
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
4.յանքն ինձ սովորեցրել է երբեք հույսը չկորցնել, բայց և այնպես լիովին չհենվել միայն դրա վրա: Հույսը դաժան է և փառասեր, այն խիղճ չունի:
Կառլոս Ռուիզ Սաֆոն «Քամու ստվերը»
5.Հաննայի մասին հիշողություններին, իհարկե, հրաժեշտ եմ տվել, բայց չեմ հաղթահարել: Հաննայինց հետո այլևս երբեք ոչ ոքի թույլ չեմ տվել նվաստացնել ինձ, ոչ ոքի հետ այնպես չեմ վարվել, որ հետո ինձ մեղավոր զգամ, այլևս ոչ ոքի այնպես չեմ սիրել, որպեսզի նրա կորուստից նորից ցավ չապրեմ...
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
6.Գեղեցկություն ամեն ինչում էլ կա, բայց ոչ բոլորին է տրված տեսնելու դա:
Կոնֆուցիոս
7.Եթե դուք չեք կարողանում ինչ-որ բան բացատրել վեց տարեկան երեխային, ապա դուք ինքներդ էլ դա չեք հասկացել:
Ալբերտ էյնշտեյն
8.Մեզնից յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես որ կարողանում է:
Կառլոս Ռուիզ Սաֆոն «Քամու ստվերը»
9.Երբեմն հիշողությունը երջանկությանն այլևս հավատարիմ չի մնում, երբ վերջը ցավ է պատճառում: Մի՞թե երջանկությունը երջանկություն է համարվում միայն այն դեպքում, երբ հավերժական է...
Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
10.Նա ինձ ներել էր, բայց չէր մոռացել այդ բառերը և քանի դեռ ապրում ենք, դրանք երբեք չէր մոռանա:
Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»