Ուզում եմ խոսել , այսօր շատերին մտահոգող մի թեմայի ՝ ռոք երաժշտության կամ ինչպես իրենք են ասում սատանիստական մտածողություն առաջ քաշող երաժշտության մասին :
Իմ կարծիքով մարդկային էվոլուցիայի ընթացքում 18 -րդ դարից սկսած մարդիկ Սատանա կոչվող երևույթը վերածել են բրենդի .... բրենդի եկեղեցու համար , որը գոնե ինչոր չափով ապահովում է եկեղեցու և առհասարակ կրոնի <<օգտակար >> լինելը , չէ՞ որ քրիստոնյաների , բուդդիստների , իսլամիստների միակ պատճառաբանումը կրոնի գոյության համար , դա չար ու մութ ուժերի դեմ պայքարն է և դա ավելի կոնկրետացված լինելու համար կոչել են սատանա : Սատանա կոչվող բրենդը մեծ վաճառք ունի հոլիվուդյան շուկայում ... Այսօր յուրաքանչյուր երկրորդ ամերիկացի ունի դաջվածք սատանայի տեսքով:
Ըստ իս , դա դիմադրություն է ընդդեմ տիրող սիստեմայի , բարքերի , իշխանության: Հաճախ նրա կերպարը օգտագործվում է որպես խոսքի ազատություն մետալ երաժշտության մեջ ... այսինքն , այսօր երիտասարդի համար ավելի հեշտ է համերգին տրվել էմոցիաներին ձերբազատվելով մի փոքր չար ԴՆԹ-ից , քան ինչոր մեկին գցել մեքենայի տակ ու հանգստանալ : 20-րդ դարի վերջից սկսած կային նոտաներ , երաժշտության տեսակներ որոնք արգելված էին կաթոլիկ եկեղեցու կողմից: Օրինակ՝ բլյուզը , որը համարվում էր ինչպես սեքսուալ նաև սատանայական երաժշտություն ... Շատ բլյուզմենների մեղադրում էին այսպես կոչված <<ճանապարհային >> մութ ուժերի հետ գործարքների համար : Չմոռանանք , որ բլյուզը առաջ է բերել , հեվի մետալը , ռոք ն ռոլլը , որը սկիզբ դարձավ հիպպիների և սեքսուալ հեղափոխության , իդեմս The Doors խմբի , որը սեռական ակտերը ցուցադրում էր հենց բեմի վրա : Շատ հայնտի ռոքերներ Դիոն , Հենդրիքսը , Մերկուրին մահացան տարօրինակ մահերով , մինչդեռ չմոռանանք Մայքլ Ջեքսոնին ով ստեղծեց թե պարի , թե երաժշտության ոճ ՙ...... Հեղափոխեց ողջ աշխարհը : Այսօր այն ինչ պրոտեստ է իրենից ներկայացնում կոչվում է սատանայական , ոչ թե ընկալվում ուղղակի մարդկային տաղանդի կամ ինքնադրսևորման ձև :
ՀԳ հարգելի հավատացյալներ ես չեմ վիրավորում ոչմեկի զգացմունքները ու կխնդրեմ օպտիմալ կերպով մոտենաք կարծիքիս...... ուղղակի կարծիքի ....եղեք հանդուրժող յուրաքանչյուր կարծիքի հանդեպ , ոչ թե վիրավորեք... դա հարիր չէ քրիստոնյա ազգին
Անահիտ Միքայելյան