Նադիր շահը հաճախ էր հյուրընկալվում Արցախի նշանավոր իշխան Մելիք-Ավանի /Եգան/ տանը, ուր ճոխ սեղանին ամեն բարիք կարելի էր գտնել: Մի անգամ շահը, կամենալով անակընկալի բերել նրան, պատվիրեց ճաշի համար թարմ սունկ պատրաստել: Արցախում, այդ ձմռան օրերին, թարմ սունկ գտնելն անկարելի բան էր, բայց Մելիք Եգանը հասկացրեց, որ շահի փափագը կատարված կլինի: Ճաշի ժամին, երբ Նադիրը պահանջեց պատվիրած կերակուրը, նրա առջեւ դրեցին մի մատուցարան՝ լիքը դիզած ոսկիներով:
_ Ես սու՜նկ էի պատվիրել,_ զարմացած ասաց շահը:
_ Առանց սունկի էլ կարելի է հագենալ,_պատասխանեց մելիքը,_ իսկ ձեր զինվորներին ոսկի է հարկավոր պատերազմելու համար:
_ Ճի՛շտ ես,_ ասաց շահը,_ չլինի հայոց ուժն ու ոսկին՝ օսմանցուն հաղթել անչափ դժվար կլինի: Ապա ավելացրեց.
_ Ձեզ համար էլ պահիր, ի՛մ բարեկամ, մի օր հաստատ պետք կգա:
Հայե՛ր, գիտե՞ք, որ