Անդրանիկն ու Գեւորգը Սասունում էին. որոշել էին պատժել Սերոբի սպանության բոլոր կազմակերպիչներին: Մի անգամ, երբ նրանք անցնում էին Գելիի փողոցներով, բակերից մեկում տեսան ալեհեր, փարթամ մորուքով մի ծերունու:

_ Բա՛րեւ, քեռի,_ գրեթե միաժամանակ ասացին Անդրանիկն ու Գեւորգը: Պատասխան չստացան: Բարեւը կրկնեցին, դարձյալ՝ անպատասխան:
_ Գեւո՛րգ,_սասունցիները մեզնից երես են դարձրել: Կա՛մ կսպանենք Խալիլին, կա՛մ Սասունում մենք տեղ չունենք: Սասունցիներին պահողը նրանց հավատն ու ոգին է, եթե դրանք վերանան, Սասունը չի դիմանա,_տխուր ասաց Անդրանիկը:
Օրեր անցան: Անդրանիկն ու Գեւորգը կրկին ուղղվեցին ծերուկի տունը: Նույն դիրքով բակում նստած էր:
_ Բա՛րեւ, քեռի:
Պատասխան չկար: Մոտեցան, պարկի միջից հանեցին Բշարե Խալիլի գլուխը եւ գլորեցին նրա ոտքերի տակ: Ծերուկը նայեց, թույլ ժպտաց ու ասաց.
_ Լա՛ո, սասունցուն միայն մի գազանից ազատեցիք: Ապա ոտքի կանգնելով տնեցիներին ձայնեց.
_ Ոչխա՛ր մորթեք, տղերքի հետ մի կտոր հաց ուտեմ:

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ