Ջրաբերդի հայոց իշխան Մելիք Աթամի զորապետ Արզումանը Փանահ խանի ահն ու սարսափն էր դարձել: Հայորդին քանիցս պաշարեց Շուշվա բերդը ու թեեւ գրավել չկարողացավ, բայց մեծ կորուստներ պատճառեց ջեւանշիր թյուրքերի նենգ ցեղապետին: Փանահը, մի հնարքով, Արզումանի հորը՝ Սարգսին, բռնել տվեց, Շուշի բերդում պատանդ պահեց, եւ օրեր անց հրամայեց շղթայակապ ծերունուն իր մոտ բերել:

_ Խրատիր որդուդ՝ Արզումանին, որ դադարեցնի չարագործությունները:
_ Ես Արզուման անունով որդի չունեմ:
_ Ինչպե՞ս չունես,_ հարցրեց խանը բարկանալով,_միթե՞ այդ ավազակը քո որդին չէ:
_ Եթե նա իմ որդին լիներ, դու այսօր կենդանի չէիր լինի եւ քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ,_ պատասխանեց ծերունին:
_ Էս հողն իմ ցեղին հալալ չի լինելու,_ փնթփնթաց Փանահը եւ սարսափեց շղթայված ծերունուց:

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ