Ուկրաինայի քաղաքացիները առաջին անգամ հնարավորություն ունեցան դիտելու նախագահական առանձնատունը.. Ահա այսպես էր ապրում Ուկրաինայի առաջնորդը... Ենթադրվում է, որ նրա փոխարեն եկողները շատ ավելի համեստ են ապրելու... Համենայնդեպս այդպես են հավատում այժմ նախագահական նստավայրի ճեմուղիներով քայլողները... 1991 թվականին Հայաստանում իշխանության եկած դեմոկրատները բացեցին խորհրդարանի այգու դռները բոլորի առջեւ, բայց շատ չանցած անմիջապես էլ փակեցին դրանք եւ մինչեւ հիմա էլ Հայոց պառլամենտի դարպասները փակ են քաղաքացիների համար, թեւեւ շատ երկրներում նման ոչ մի սահմանափակում չկա... Ավելին՝ Բաղրամյան 26 շենքը նախկինում երբեք չէր ցանկապատած... Այժմ... երեւի պետք չէ նկարագրել, թե ինչպես է նախագահը ցանկապատվել ժողովրդից... Իսկ Հրազդանի ձորի կառավարական դաչաներում երբեւէ եղե՞լ եք... Ես եղել եմ... Մի օր կնակարագրեմ... Բայց հույս ունեմ, որ դրա կարիքը չզգացվի եւ ուկրաինացիների նման հայաստանցիներն էլ շատ հանգիստ կկարողանան ծանոթանալ իրենց ղեկավարների համեստ ապրելակերպին...

 

Արմեն Դուլյան