Բաղրամյան 26-ում տիրում է բավականին անհանգիստ մթնոլորտ, համաճարակային իրավիճակը ցայտնոտի մեջ է գցել Սերժ Սարգսյանին:
Խոսքս ավելի պատկերավոր դարձնելու համար մի օրինակ ներկայացնեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նացիստական Գերմանայի զինված ուժեր արդեն ներխուժել էին Խորհրդային Հանրապետության տարածք ԱՄՆ-ի կոնգրեսը և նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը համագումար կազմակերպեցին: Համագումարի ժամանակ նախագահը լսեց կոնգրեսականների հորդորները, վերլուծություններն ու կարծիքները: Համագումարի վերջում հանդես եկավ մի եզրափակող նախադասությամբ. «Երբ հարևանիդ տունը հրդեհ է բռնկվում պետք է օգնես նրան, հակառակ դեպքում կրակը կհասնի քո տուն: Եվ ես չեմ զարմանա, եթե Վաշինգտոնի կենտրանական փողոցը երկու ամիս հետո վերանվանվի Ադոլֆ Հիտլերի անունով»: Ռուզվելտը հոյակապ հասկանում էր միջազգային քաղաքական դեպքերի փոխշղթայված լինելը և հետագա վտանգներից խուսափելու համար որոշում կայացվեց մտնել Եվրոպա:
Այսպիսով՝ Ուկրաինայում տիրող հեղափոխական իրադրությունը խիստ մտահոգիչ է հետբոլշևիկյան պետությունների, մասնավորապես նույն ներքին խնդրներով տառապող երկրների համար, որոնց շարքում նաև մենք ենք:
Եվ մենք էլ չպետք է զարմանանք, երբ ամիստներ հետո Սերժ Սարգսյանը վերածվի քաղաքական դիակի:
Հովհաննես Եսայան