Ոչ մի ղեկավար, ոչ մի տնօրեն, ոչ մի նախագահ, ոչ մի լիդեր, ոչ մի առաջնորդ, ոչ մի ընտանիքի ավագ , ոչ մի չգիտեմ էլ ում ու էլ ինչի վարիչ-գլխավոր, կարճ ասած առաջին ( մարդկանց մեծ կամ փոքր խմբեր, ազգ, ժողովուրդ, թեկուզև ամբոխ ուղղորդող...) դեմք՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ու ՄԱՐԴԿԱՅԻՆ իրավունք չունի ՊԱՏԵՀԱՊԱՇՏ լինելու.. Սա կործանարար է, ավերիչ, քանդող....
Սա չարյաց բավականին մեծ,վիթխարի բույն է....
Պատեհապաշտությունը... ՄԻ օր աջ կողքի, մյուս օրը՝ ձախ. մի օր քեզ երկինք հանել, մյուս օրը այն մյուսին, մի օր այն մյուսին հողին
հավասարեցնել, քեզ երկինք հանել...
Սովորական, շարքային մահկանացուի այսօրինակ էությունը այնքան էլ վնասակար չէ, բայց այդ շարքային մահկանացուներին ուղղորդողինը....ԱՀԱՎՈՐ Է
Անահիտ Բոստանջյան