Լավ, մի քիչ էլ մեր սիրած խաղալիքների՝ հեռախոսների մասին:
Մեր հեռախոսները ունեն մի քանի գաղտնի ֆունկցիաներ, որոնց մասին մեզանից շատերը չգիտեն: Դրանիցի մի քանիսը՝ հույժ կարևոր դեպքերի համար:
1. 112 հեռախոսահամարը կարել է հավաքել արտակարգ իրավիճակի դեպքում՝ ցանկացած հեռախոսից: Այն գործում է ամբողջ աշխարհում: Գտնվելով ձեր ռադիոծածկույթից դուրս և հայտնվելով արտակարգ իրավիճակի մեջ դուք կարող եք հավաքել 112 և հեռախոսը կսկսի փնտրել այդ տարածքի վթարային հեռախոսահամարը: 112 կարող եք հավաքել նաև ստեղնաշարը արգելափակած վիճակում:

 

2. Թողել եք մեքենայի բանալին կողպված ավտոմեքենայու՞մ: Ունի՞ մեքենան հեռակառավարման վահանակ: Եթե այո, ապա դեռ մի շտապեք կոտրել մեքենայի կողային ապակին : Եթե բանալին հայտնվել է կողպված մեքենայում, իսկ հեռակառավարման վահանակից ունեք նաև տանը, ապա զանգահարում եք տանը գտնվող որևէ բջջայինի, ձեր բջջայինը պահում եք մեքենայի դռնից 30 սմ հեռավորության վրա, իսկ այդ նույն պահին տանից հեռակառավարման վահակը պահում են բջջային ուղղությամբ և սեղմում: Ձեր մեքենայի դուռը կբացվի:

 

3. Եվ վերջապես, ինչպե՞ս արգելափակել ձեր գողացված հեռախոսը, որպեսզի չարագործը, նույնիսկ քարտը փոխելուց հետո այն չկարողանա օգտագործել: Ձեր բջջայինից հավաքում եք *#06# Էկրանին հայտնվում է 15 նիշանոց թիվ (եթե 2 քարտանի է, ապա 2 15 նիշանոց թվային կոմբինացիա): Այդ կոդը համարվում է ունիկալ՝ յուրաքանչյուր հեռախոսի համար, ինչպես մատնահետքը մարդու համար: Գրեք այն թղթի վրա և պահեք մի ապահով վայրում: Եթե ձեր հեռախոսը գողանան, զանգահարում եք ձեր օպերատորին, բնականաբար ուրիշ բջջայինով և հայտնում եք այն 15 նիշանոց թիվ: Եվ ձեր հեռախոսը հնարավոր չի լինի օգտագործել ոչ մի ձևաչափում: