Զույգ Միսաքներ կային Կեդրոնականի դասարանին մեջ՝ Մեծարենցն ու Աբիսողոմեանը: Հովսեփ Գույումճեան, որ Կեդրոնականի նախկին աշակերտ ինքն ալ, գիտության դասեր կավանդեր մեզի եւ որ հետագային մաս առավ Վանի 1915-ի ինքնապաշտպանութեան կռիվներուն մեջ, բառախաղ կը սիրեր: Օր մը ըսեր էր դասարանին մեջ՝ զույգ Միսաքներուն ակնարկելով.

_Մի՛ սագ, մի՛ սագ, երկու սագ...
Ու անկե հետո դպրոցին մեջ դասական դարձավ այդ բառախաղը: Գույումճեան, ինքն իսկ կը սիրեր թարմացնել զայն հաճախ՝ դասարան մտնելու ատեն.
_ Ի՞նչ կընեն երկու սագերը...
Մեծարենց անուշ մը կը ժպտեր: Սակավախոս եւ համեստ՝ սիրելին էր բոլորին: Դեռ կը հիշեմ իր բարի աչքերը ու քաղցր ժպիտը՝ ընկերներուն կատակներուն փոխարեն: Նա փափկանկատ էր ու կը խուսափեր վիրավորելե որեւէ մեկը:

Հակոբ Սիրունի

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ