Weight Watchers նիհարցենող համակարգի ներկայցուցիչները երեկ համացանցում տեղադրել են իրենց նոր գովազդը' Ջեսիկա Սիմփսոնի մասնակցությամբ, ով արդեն երկար ժամանակ է, ինչ համարվում է այդ կազմակերպության դեմքը, այդ մասին նշում է Spletnik.ru կայքը: Բացի դա, օրերս 33-ամյա երգչուհին մասնակցել է «Բարի լույս Ամերիկա» հեռուսատաշուին, որտեղ էլ պատմել է նիհարելու դժվարին ճանապարհի մասին: «Այնքան անինքնավստահ էի, որ անգամ չեի հավատում կշեռքի վրա գրված թվերին: Չէի կարծում, որ երբևէ կարող էի նման արդյունք սպասել»,- նշել է երգչուհին: Նշենք, որ մի քանի ամիսների ընթացքում' աղջկա ծնունդից հետո, վերջինիս հաջողվել է նիհարել շուրջ 25 կգ: Այժմ երգչուհին սպասում է երկրորդ երեխային և հղիության 7-րդ ամսում է: Դերսանուհին կարծում է, որ հղիության ժամանակ կանայք չպետք է ամաչեն իրենց քաշից: Քանի որ կազմում են նոր ընտանիք, ինչը բավականին դժվար է, ըստ այդմ պետք է ուտեն այն ինչ ցանկանում են, միայն լավ հիշեն, որ հետագայում շատ են չարչարվելու: Մոտ ապագայում երգչուհին ցանկանում է շարունակել կարիերան. «Ես դարձյալ ցանկանում եմ երգել: Ես ուզում եմ, որ աղջիկս ինձ բեմին տեսնի»,- եզրափակել է Սիմփսոնը: 

20440218-jess5

20440218-jess6

20440218-jess4

20440218-jess3

20440218-jess2