Արարիչը երբեմն-երբեմն իր Մունետիկներին ուղարկում է մարդկանց մեջ, որպեսզի նրանք ԻՐ խոսքը հասցնեն մեզ, բայց մենք այնքան ենք նյութատենչ դարձել, որ չենք հասկանում և գնահատում նրանց:
Ծնունդդ շնորհավոր, ՄԵԾ ՄԱՐԴ ու նաև ներիր Մոսկվաներում քեզ անտեր ու անուշադիր թողնելու համար: Այնքան անուշադիր,որ հիվանդանոցում պառկած, մեզ համար քո գործերն ստեղծելու զղջման պահեր ես ունեցել:
Ներիր...
Թե մեր բախտը բերի ու մի օր հասկանանք մեզ թողած քո ԽՈՍՔԵՐԻ իմաստը, կտեսնենք ապականության այս ճահճից ազատվելու հնարը:
Ծնունդդ շնորհավոր, ՄԵԾ ՄԱՐԴ
Արծրուն Պեպանսյան