(Կանանց և Աղջիկների համար)

Եթե կինը ցանկանում է գրավել տղամարդու ուշադրությունը, երբ գտնվում է նրանից նշանակալի հեռավորության վրա, նա հայացք է գցում նրան, պահում է հայացքը երկու-երեք վայրկյան, իսկ հետո նայում է կողք և ներքև:
Այդպիսի հայացքը լիովին բավարար է, որպեսզի ցուցադրվի սեփական հետաքրքրվածությունը և պոտենցիալ հնազանդությունը: Փորձը, որ անցկացվել է Մոնիկա Մուրի կողմից Ուէբստերզ Համալսարանից, ցույց է տվել, որ տղամարդկանց մեծամասնությունը անկարող է մեկնաբանել նման ազդանշանը առաջին անգամից: Այդ պատճառով կինը ստիպված է լինում կրկնել դա երեք անգամ, մինչև որ տղամարդը ուշադրություն կդարձնի դրան, չորս անգամ, եթե տղամարդը իսկական «արգելակ» (тормоз) է, և հինգ և ավելի անգամ' հատուկ «անհասկացողների» համար: Իսկ երբ որ կնոջը վերջապես հաջողվում է գրավել տղամարդու ուշադրությունը, նա սովորաբար բարձրացնում է հոնքերը և թեթևակիորեն լայնացնում է աչքերը' հասկացնելով, որ աչքերը ուղղված են եղել հենց նրան:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ տղամարդիկ ունեն Արգելակային ռեակցիա: Եթե դուք ցանկանում եք տղամարդու ուշադրությունը գրավել, շատ ավելի լավ կլինի ուղղակի մոտենալ և ասել' «Իսկ Դուք Ինձ Դուր Եք Գալիս!»:
Այդ դեպքում Ձեզ արդեն ճիշտ կհասկանան:

 

 Հոգեբանություն և ավելին