1. Նշանավոր «Hollywood» տառաշարը տեղադրվել է 1923թ.-ին և սկզբում գովազդային բնույթ էր կրում. անհրաժեշտ էր քաղաքի նոր թաղամասը բնակիչներով լցնել: Գրության նախնական տեսքն այսպիսին էր՝ «Hollywoodland»: Գովազդը պետք է մնար միայն մեկ տարի, բայց երբ այստեղ ակտիվորեն սկսեց զարգանալ կինոարտադրությունը, տառաշարը դարձավ յուրահատուկ խորհրդանիշ:

2. Պեգ Էնթվիսլը բրիտանացի դերասանուհի էր, ում չէին ընդունում Հոլիվուդում: Հուսահատված Պեգը որոշեց վերջ տալ իր կյանքին նետվելով՝ «H» տառի վրայից:

3. 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր հարցերում պետք էր խնայողություն անել, այդ պատճառով «Օսկարի» արձանիկները գիպսից էին պատրաստվում:

4. Երբ «Hollywood» տառաշարի որոշ տառեր սկսեցին տեսքը կորցնել, դրանց մասին առաջինը սկսեց մտածել Հյու Հեֆները՝ «Playboy» ամսագրի հիմնադիրը: Նա աճուրդ կազմակերպեց և հովանավորներ գտավ տառերի համար: Ջին Օթրին և Փոլ Ուիլյամսը հովանավորեցին «L», «W» տառերի վերականգնումը, իսկ Էլիս Կուպերը գումար փոխանցեց «O» տառի համար:

5. Ջոան Վուդվարդի անունն առաջինն էր, որ հայտնվեց Փառքի ծառուղում: Դա 1960թ. փետրվարի 9-ին էր:

6. Փառքի ծառուղում աստղեր են շնորհվում դերասաններին, հորինված կերպարներին, կինոընկերություններին, շենքերին և այլն: Ընդհանուր առմամբ, 2600 աստղ կա Փառքի ծառուղում: Աստղերի վրա դրվում են 5 տարբեր նշան-պարգևատրումներ: Կինոտեսախցիկ է շնորհվում կինոարտադրությունում ունեցած ներդրման, ձայնագիր՝ ձայնագրության զարգացման, թատերական դիմակ՝ թատրոնի զարգացման մեջ ունեցած ներդրման, հեռուստացույց՝ հեռուստատեսության զարգացման և միկրոֆոն՝ ռադիոյի զարգացման համար:

7. Բոլոր 5 խորհրդանիշները ստացել է միայն Ջի Օթրին:

8. Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում իրենց աստղը չունեն Մել Գիբսոնը, Քլինթ Իստվուդը և Ռոբերտ Ռեդֆորդը: Այդ անարդարությունը կարելի է բացատրել այսպես. նրանցից ոչ ոք հայտ չի ներկարացրել և պատրաստակամություն չի հայտնել վճարել՝ իր անունը քարին հավերժացնելու համար (լուրեր են պտտվում որ այդ «քարը» արժե 25.000 $):

9. «Կոդակ» թատրոնը բացվել է 2001-ի նոյեմբերին: Այդ պահից սկսած՝ «Օսկար» մրցանակաբաշխության բոլոր արարողությունները տեղի են ունենում միայն այդ թատրոնում:

10. Հոլիվուդում կինո կարելի է դիտել ամենուր՝ էկրաններին, ցուցապաստառներին, պատերին և նույնիսկ գերեզմանատանը, որտեղ ննջում են Հոլիվուդի լեգենդները:

11. «Հոլիվուդյան ժպիտ» տերմինը հորինել է ֆրանսիացի ատամնաբույժ Չառլիզ Պինկուսը, ով ձյունաճերմակ և հավասար ատամնաշար է պարգևել Հոլիվուդի շատ հայտնի աստղերի:

12. Պարզվում է՝ Հոլիվուդում միջին եկամուտը շատ ավեի ցածր է շարքային ամերիկացու եկամուտից: Ամերիկյան շարքային ընտանիքի տարեկան եկամուտը կազմում է մոտ 44.900 դոլլար: Այդ գումարի մեջ է մտնում ընտանիքի բոլոր աշխատող անդամների եկամեւտը: Քանի որ Հոլիվուդն ընդամենը Լոս Անջելեսի մի թաղամաս է, անհնար է ճշտել բնակիչների միջին տարեկան եկամուտը: Այդուհանդերձ, մոտավոր հաշվարկներով՝ Հոլիվուդի բնակիչները տարեկան վաստակում են 34.000 դոլլար: