33-ամյա Քիմ Քարդաշյանի և 34-ամյա ռեփփեր Քանի Ուեսթը պսակադրության արարողությունը տեղի կունենա մայիս ամսին: Սովորաբար, հարսնացուները իրենց հարսանիքին պատրաստվում են մեծ էնտուզիազմով, սակայն Քարդաշյան-Ուեսթ զույգի մոտ ամեն ինչ հակառակն է: Քանին թույլ չի տալիս Քիմին խառնվել պատրաստության գործընթացին. վերջինս նույնիսկ չգիտի, թե ինչ զգեստ է կրելու այդ օրը:
Սակայն մի քանի մանրամասներ այնուամենայնիվ հայտնի են և՛ Քիմին, և՛ մեզ: Օրինակ, արարողությունը ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու Ֆրանսիայում գտնվող Յուսսե ամրոցում: Հյուրերի համար երգելու են Սթիվի Ուանդերը և Ջոն Լեջենդը: Ընդհանուր առմամբ հարսանիքի վրա, ըստ նախնական հաշվարկների, ծախսվելու մոտովորապես 30 միլիոն դոլլար:
Սակայն, մեզ այդքան էլ չի զարմացնում այն փաստը, որ Քանին ուզում է ամեն ինչ ինքնուրույն անել՝ իր հարսնացուից գաղտնի, և ոչ էլ հսկայական պլանավորված ծախսերը: Առավել զարմանալի և տարօրինակ է այն փաստը, որ երգիչը ցանկանում է պսակադրվել թագը գլխին և Քիմին էլ համոզում է հետևել իր օրինակին: Պարզվում է՝ նա իրեն և իր հարսնացուին համարում է արքայական անձնավորություններ: Հնարավոր է, որ ինչ-որ տեղ նա չի սխալվում, քանի որ այս զույգին հետևում են նույնիսկ ավելի մեծ հետաքրքրությամբ, քան արքայազն Ուիլիամին և Քեյթ Միդլթոնին: Բայց կրել թագ սեփական պսակադրությանը, կարծում ենք իրոք մի-փոքր զարմանալի է: Ամեն դեպքում, մենք անհամբերությամբ սպասում ենք այդ արարողությանը, իսկ Դու՞ք: