Երեխայի ծնվելուց հետո դեպրեսիայի մեջ են ընկնում ոչ միայն մայրերը, այլ նաև հայրերը: Դա տեղի է ունենում այն բանի պատճառով, որ հայրերը ենթագիտակցական մակարդակում զգում են կնոջ ապրումները: Այդ եզրահանգման են եկել անգլիացի հետազոտողները: Եվ նրանց կարծիքով երիտասարդ հայրերը կարիք ունեն մասնագիտական հոգեբանական օգնության, գրում է mobus–ը: Ի դեպ անգլիացիների հետ այժմ համամիտ են նաև մեր հայ հոգեբանները, և նրանք հույս ունեն որ մոտակա ժամանակներում մեր երկրում նույնպես կսկսեն իրականացնել երիտասարդ հայրերի հոգեբանական նախապատրաստությունը: Այդ հարցին մենք դեռ կանդրադառնանք, իսկ հիմա պատասխանենք այն հարցին, թե ինչու են հայրերը հաճակախի դեպրեսիվ վիճակում հայտնվում, եթե անգամ իր երեխան շատ սպասված է???

1. Տելեպատիկ կապն է իր կնոջ հետ: Ինչպես հայտնի է շատ կանայք իրենց վատ են զգում հղիության ժամանակ, էլ չենք խոսում այն մասին, թե ինչ ցավեր են ապրում ծննդաբերության ժամանակ: Այս պարագայում կնոջ այդ ցավերն ու ապրումները ենթագիտակցորեն փոխանցվում են ամուսնուն:

2. Պատասխանատվության զգացումն է, որն առաջանում է իր ընտանիքի հանդեպ: Շատ տպավորվող և էգոիստ տղամարդիկ դրան պատրաստ չեն: Այդ տիպի տղամարդիկ նույնպես կարիք ունեն հոգեբանական աջակցության:

 


Գոյ հոգեբանական կենտրոն