Մի երկրի տիրակալ սարսափելի երազ է տեսնում, իբր (իր) նրա բոլոր ատամները թափվել էին: Նա իր մոտ է կանչում երազահանին, որպեսզի մեկնի երազը:


Վերջինս, թագավորին ուշադիր լսելուց հետո, ասում է.
- Տիրակալ, ես ստիպված եմ քեզ տխուր լուր հայտնել: Դու մեկը մյուսի հետևից քո բոլոր մերձավորներին կկորցնես:


Տիրակալը զայրանում է, հրամայում այդ թշվառին զնդան նետել: Կանչում է մեկ այլ երազահանի: Վերջինս ասում է.
_ Ուրախացի՛ր, տիրակալ: Դու քո բոլոր հարազատներից ավելի երկար կապրես:
Բնականաբար, թագավորը շռայլորեն պարգևատրում է նրան: Երբ նա նվերներով դուրս է գալիս, զարմացած պալատականները հարցնում են, թե ինչպես կարողացավ իրենց տիրակալի գոհունակությանն արժանանալ:
Երազահանը պատասխանում է.


- Կարևորն այն չէ, թե ինչ ես ասում, այլ այն, թե ինչպես ես ասում:
Մեր կառավարությանը կարգին ասել են ու կարգին էլ չհասկանալով ընդունել է,այն ինչը չէր ընդունի եթե իրական ձևով ներկայացնեին...

 

 

Աշոտ Օրուջյան