Հայե՛ր, գիտե՞ք, որ առաջին անգամ Աֆրիկան փորձել են շրջանցել պարսիկները: Նրանք Ք.ա. V-րդ դարում դուրս գալով Եգիպտոսից նավարկել են դեպի Հերկուլեսյան սյուներ՝ Ջիբրալթար, այնուհետեւ ամիսներ շարունակ լողացել հարավ՝ Աֆրիկայի ատլանտյան ափերին հանդիպելով արմավենուց պատրաստված հագուստներով «անհայտ ժողովուրդների»: Նրանք օտարներին տեսնելուն պես՝ լքել են բնակավայրերն ու փախել: Արշավախումբը, սակայն, առաքելությունն անավարտ թողնելով եւ խախտելով Քսերքսես արքայի հրամանը՝ այն է նավարկելով հասնել Արաբական ծոց, վերադարձել է Եգիպտոս: Քսերքսեսը մահապատժի է ենթարկել արշավախմբի ղեկավարին՝ Սատասպեսին, որն իր հորաքրոջ որդին էր:
Այսպիսով, պարսիկները կարծում էին, որ Աֆրիկան շրջանցելով կարելի է հասնել Իրան ու Հնդկաստան: Դրանից 2000 տարի անց աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի խոշորագույն ներկայացուցիչ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման հայտնագործեց Եվրոպայից Հնդկաստան տանող շուրջաֆրիկյան ծովային ուղին:

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ