Հարի Փոթերի մասին գրքի հեղինակ, հայտնի գրող Ջոան Ռոուլինգի մեծ իարանցում առաջացրաց «Зов Кукушки» դետեկտիվ գիրքն արդեն ունի ռուսերեն թարգմանությունը: Գրքի ռուսեն թարգմանության տարբերակը ներկայացրել են Լեոնիդ Շկուրովիչը և Ալլա Մոտինան:
Վերջերս Ջոան Ռոուլինգը խոստովանեց, որ «Зов Кукушки» նոր դետեկտիվը, որը լույս էր տեսել որպես Ռոբերտ Գելբրեյթի գրվածք, պատկանում էր հենց իրեն:
Իսկ ինչու էր Ջոանին անհրաժեշտ տղամարդու կերպարով քողարկումը: Գրողը պատմում է, որ գիրքը կեղծանվամբ հրատարակելով ազատություն է զգացել: Նրան հաճույք է պատճառել առանց աղմկո, հաճախ նաև ավելորդ գովազդների գրքի լույս ընծայումը: Նա նաև նշում է, որ ցանկացել է լսել «իսկական քննադատություններ» իր արված աշխատանքի վերաներյալ:
«Зов Кукушки» ստեղծագործությունում պատմվում է մասնավոր դետեկտիվի մասին, որը հետաքննում է պատշգամբից ընկած մոդելի մահվան հանգամանքները։ Ստեղծագործությունը բավականին հետաքրքիր է ստացվել. գրքի հերոսների խառը հոգեբանական կերարները, լոնդոնյան տեսարանների հիանալի և իրական նկարագրումները տվել են Ջոանի աշխատանքին բարձր և կարելի է ասել դասական որակ:
Ջոան Ռոուլինգը խոստովանել է որ «ազատություն» է զգացել գիրքը կեղծանվամբ հրատարակելով։
Հռիփսիմե Ասլիկյան