Ֆրանսիացի պապարացի Պասկալ Ռոսթենը հայտարարել էր, թե երգչուհի Բեյոնսեի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև սիրավեպ է սկսվել։ Բեյոնսեն ստիպված է եղել արագ մեկնաբանել այդ տեղեկությունը։ Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ տեղեկությունը բացարձակ անհեթեթություն է, գրում է starhit.ru-ն։

Բացի այդ, The Washington Post պարբերականի մամուլի խոսնակը, որտեղ պետք է իբր հրապարակվեր սկանդալային հայտարարությունը, հերքել է, թե իրենք որևէ տեղեկություն ունեն այդ մասին։ «Մենք գիտենք, որ Օբաման և Բեյոնսեն ընկերներ են։ Լուրերը տարածվել են չափազանց արագ»,- նշել է Քրիս Քորատին։
Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ին, ընկերություն են անում նախագահական զույգի հետ արդեն մի քանի տարի: