Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ամսագրերի շապիկներին հայտնվող գեղեցկուհիների լուսանկարներն իրականում անցնում են գրաֆիկ խմբագրման պրոցեսս, այսինքն ենթարկվում են ֆոտոշոփի: Այդ գեղեցկուհիներից շատերն աշխատում են միլիոնավոր դոլլարներ, որոնք, ինչպես փորձն է ցույց տալիս, չեն օգնում իրենց մարմինը դարձնել իդեալական, նույնիսկ ամենաիդեալական ու հանրահայտ կանայք իրական կյանքում հեռու են իդեալական մարմնից, որոնք երբեմն ներկայացնում են ամսագրերը:

Անցած տարվա նոյեմբերին Esquire ամսագիրը 28-ամյա հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Իոհանսոնին անվանեց «երկրագնդի ամենասեքսուալ կին», իսկ երբեւէ նման հայտարարություն ամսագիրն արել էր 2006 թ.-ին:

Ամերիկյան դերասանուհի Թառա Ռեյդը հաճախակի է հայտնվել վիրահատական սեղանին այն նպատակով, որ իր մարմինը կդարձնեն իդեալական: Արդյունքում կրծքերի մեծացումն ու լիպոսակցիան ոչինչ էլ չեն փոխել նրա մարմնի վրա:

Բարձր վարձատրվող եւ հայտնի մոդել Քեյթ Մոսսը նույնպես վայելում է շատերի սերը, նկարվում ու զարդարում է տարբեր ամսագրեր, նրա մասին գրքեր են գրվում, իսկ նրա նկարները նույնիսկ աջուրդների է հանված:

 

LoveYou.am