Անդինի հյուրն է մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանը
Ես պարտական եմ իմ արմատներին
-Ինչպե՞ս կբնորոշեք 21-րդ դարի մարդուն. հոևոր արժեքնե՞րն է դավանում, թե՞ ապրում է նյութական աշխարհում: Հոգևոր անկումը միայն Հայաստանո՞ւմ է, թե՞ աշխարհի հայացքն է այսօր այդպիսին:
-Այսօր մարդկությունը մեծ սպառող է և մտածում է միայն սպառելու մասին. ինչպես տեսնում եք, բնությունն արդեն չի դիմանում, ինչքա՞ն կարելի է վերցնել՝ փոխարենը տալով… ոչինչ: Սա մեծ հոգս է ողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում. մարդկանց հոգեկան աշխարհը շատ ունայն է, մարդիկ մտածում են միայն լավ հագնվելու, լավ հանգստանալու, ճամփորդելու մասին: Մի տեսակ ունայնություն է, մշակութային ունայնություն. հիմա մարդիկ գիրք չեն կարդում, փոխարենը խաղում են համակարգչով կամ անդադար փոխում բջջայինները: Հոգու դատարկությունը, ունայնությունը լցնելու համար մարդիկ ավելի շատ հագուստ, կոշիկ, պայուսակ են փոխում: Սա համաշխարհային երևույթ է, միայն Հայաստանում չէ, մեր երկրում կան հրաշալի անհատականություններ, աշխատող մարդիկ կան և, ինչպես գիտեք, օտարներին դա շատ գայթակղում է այն հյուրասիրությունը, հոգու շռայլությունը, որ կա մեր ժողովրդի մեջ, պետք է կարողանանք ավելի շեշտել․
պահել, պահպանել և զարգացնել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ԱՆԴԻՆԻ 12-րդ համարում
Հարցազրույցը` Հուսիկ Արաի