Լանա դել Ռեյն իր նոր ալբոմը կհրապարակվի մայիսի 1-ին: Այդ մասին երգչուհին տեղեկացրել է երկրպագուների հետ հանդիպման ժամանակ: Ականատեսները պնդում են, որ ամերիկացի երգչուհին այդ մասին հայտնել է շատ պատահական, իսկ երբ հասկացել է իր արածը,փորձել է շրջանցել՝ նշելով, որ տեղեկատվությունը դեռ հաստատ չէ և գուցե կարիք լինի հստակեցման: «Ալբոմն այնքան հաջող է ստացվել, որ ստիպել է՝ մոռանամ նախորդ ձայնասկավառակի մասին: Ինձ մոտ ռոմանտիկ տրամադրություն է ստեղծվում հենց հիշում եմ ալբոմի մասին»,- այսպես է երգչուհին ներկայացրել իր վերաբերմունքը ալբոմին: Հիշեցնենք, որ Ultraviolence-ը կլինի թվով երրորդ ալբոմը երգչուհու կարիերայում: