ԱՄՆ-ում հասունացող սկանդալը հերթական սուտն է եղել: Նախօրեին ֆրանսիական հայտնի պապարացի Պասկալ Ռոստենը Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե առաջիկայում The Washington Post-ը սենսացիոն տեղեկություն է հրապարակելու այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրավեպ ունի հայտնի երգչուհի Բեյոնսեի հետ:
Երգչուհին ստիպված է եղել արագորեն արձագանքել այս տեղեկությանը: Բրիտանական Metro-ն գրում է, որ Բեյոնսեի ներկայացուցիչ Քրիս Կորատտին հայտարարել է, թե այս լուրը բացարձակ աբսուրդ է:
«Մենք գիտենք, որ Օբաման եւ Բեյոնսեն ընկերներ են: Լուրերը տարածվեցին գլխապտույտ արագությամբ»,- ասել է Քրիս Կորատտին:
Իր հերթին The Washington Post պարբերականը հերքում է, որ իրենց այդ մասին որեւէ տեղեկություն ունեն:~Sus
Աստղային Նորություններ