Հայտնի ռուս երգչուհի Ելենա Վայենգան վիրավորել է Մադոննային: Այս մասին հայտնում է Paparazzi-ն:
Փոխանցվում է, որ իսրայելական հեռուսատընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Վայենգան ասել է. «Պարոնայք, ցավոք սրտի, ես անձամբ չեմ կարող Մադոննային ասել այն ամենը, ինչ մտածում են նրա մասին: Քանի որ ո՞վ է Ելենա Վայենգան և ո՞վ՝ Մադոննան: Ես կարծում եմ, որ մերկապարի տեղը գիշերային ակումբում է, իսկ բեմի վրա հարկավոր չէ մերկանալ: Ինձ համար դա շատ մեծ նշանակություն ունի: Երգել՝ խնդրեմ, բայց անվճար վազել, դա արդեն գիշերային ակումբում: Եվ ես հույս ունեմ, որ իմ երեխաներն էլ են ինձ պես մտածում»: