Առաջին անգամ եվրոպացիների հանդիպումը չինացիների հետ տեղի է ունեցել 114թ.: Հռոմի կայսր Տրայանոսի զորքը Միջագետքում պատահաբար հանդիպում է Պան Չաոյի գլխավորած չինական բանակի զորամասերին, որոնք Միջին Ասիա հոների դեմ կատարած արշավանքից հետո իջել էին Պարսից ծոց: Երկու բանակները մոտենալով՝ իրար «զննում» եւ մի լավ ծիծաղում են միմյանց վրա: Չինացիներին հատկապես զվարճացնում էին հռոմեացիների «անբնական» խոշոր աչքերը... Արեւմուտքում եւ Արեւելքում գեղեցիկի ընկալումները տարբեր էին: