Կոկա Կոլա զովացուցչի ըմպելիքը ստեղծվել է 1886 թ.-ի մայիսի 8-ին Ատլանտայում, ԱՄՆ: Սկզբում այն վաճառվել է որպես «բոլոր նյարդային ցնցումների դեմ» դեղամիջոց: Նրա բաղադրության մեջ մտնում է այն նույն բույսը, որից ստանում են կոկային:
Եվ այսպես, ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հիմա մեկ բաժակ կոլա խմեք.
10 րոպե անց 10 գդալ շաքարը «հարվածում է» ձեր օրգանիզմին (այդքան շաքարավազ խորհուրդ է տրվում օգտագործել մեկ օրվա մեջ): Դուք չեք փսխա, քանի որ ֆոսֆորաթթուն ճնշում է շաքարի գործունեույթունը:
20 րոպե անց ինսուլինը արյան մեջ կտրուկ բարձրանում է: Լյարդը ամբողջ շաքարը վերածում է ճարպի:
40 րոպե անց կոֆեինի կլանում ավարտվում է: Ձեր բիբերը մի փոքր լայնանում են: Արյան ճնշումը բարձրանում է, քանի որ լյարդը մեծ քանակությամբ շաքար է արտանետում օրգանիզմ: Արգելափակվում են ադենոզինային ընկալիչները, դրանով կանխելով քունը:
45 րոպե անց ձեր օրգանիզմը սկսում է դոֆամին հորմոն արտադրել՝ ուղեղի հաճույքի կենտրոնի խթանիչ: Այդպիսի սկզբունքով է գործում նաև հերոինը, ուղղակի երկրորդի դեպքում գործընթացն ավելին ինտենսիվ է:
Մեկ ժամ անց ֆոսֆորաթթուն ձեր աղիներում միմյանց է միացնում կալցին, մագնեզիումը և ցինկը՝ արագացնելով նյութափոխանակությունը: Մեծանում է մեզի միջոցով կալցիի դուրսբերման քանակը:
Ավելի քան մեկ ժամ անց ակտիվանում է միզարտադրությունը: Օրգանիզմից դուրս են բերվում կալցին, ցինկը, մագնեզիումը, որոնք մեր ոսկորների բաղկացուցիչ մասն են կազմում, ինչպես նաև նատրիումը, էլեկտրալույծը և ջուրը:
Ավելի քան մեկ ժամ անց դուք դառնում եք նյարդային կամ հակառակը: Կոկա Կոլայի մեջ պարունակվող ամբողջ ջուրը մեզի միջոցով դուրս է գալիս:
Ասում են, ամերիկյան ճանապարհային ոստիկանների մեքենայում պարտադիր 2 արկղ Կոկա Կոլա կա՝ ավտովթարների վայրից արյունը մաքրելու համար: Ինչպես նաև կոլան բացում է խցանումները, մաքրում է ժանգոտված առարկաներ: 4 օրվա ընթացքում կոլայի մեջթողնված եղունգները ֆոսֆորաթթվի ազդեցության տակ իսպառ կքայքայի: Կոլա Կոլայի տեղափոխման համար օգտագործվում են հատուկ կոռոզիայից պաշտպանող տարաներ: