2012 թվականի փետրվարի 11-ին աշխարհը ցնցվեց Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրից: Դժվար էր հավատալ, որ մեր ժամանակների լավագույն ձայներից մեկն այլեւս չկա: Երկար ժամանակ պահանջվեց' միչեւ հայտնի դարձավ երգչուհու մահվան պատճառը, սակայն դա այլեւս կարեւոր չէր, քանզի աշխարհը կորցրել էր լավագույն ձայներից մեկին:
Այսօր լրանում է Հյուսթոնի մահվան երկրորդ տարին: Արդեն երկու տարի' հիշում ենք նրան անցյալ ժամանակով' մերթընդմերթ հրապարակելով նրա հոլովակներն ու երգերը, որոնց ներքո սերունդներ են մեծացել: