Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետևյալն է ասել Բրեմենի «Վերդերի» դեմ խաղից հետո Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մենք հստակ գիտենք, թե ինչի է նա ունակ: Ֆուտբոլային երկրպագուներն ու լրագրողները մոռանում են նման բաները: Եթե երկու կամ երեք շաբաթ խաղը չի ստացվում, ամեն ինչ հարցականի տակ են դնում: Մենք այդպես չենք վարվում: Մենք նաև տեսնում ենք մարզումները: Այնուամենայնիվ, կարևոր է, թե ինչպիսի խաղ նա ցույց տվեց այսօր: Մենք աշխատում ենք կայունության վրա: Մենք գիտենք, որ նա ունի որակներ: Նա պետք է դրանք ավելի հաճախ ցույց տա: Նման ելույթ ունենալն անչափ կարևոր էր այսօր իր համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը: