Պատմությունը լի է «Ի՞նչ կլիներ, եթե…» հարցերով, և պատերազմներն այս առումով բացառություն չեն կազմում: Միշտ հետաքրքիր է շահարկել, թե ի՞նչ կլիներ, եթե այս կամ այն պատերազմը լիներ կամ չլիներ: Ձեզ ենք ներկայացնում մի շարք խոշորագույն պատերազմներ՝ տարբեր ժամանակաշրջաններից, որոնք կարող էին փոխել պատմության ընթացքը, բայց այդպես էլ չեղան:

10 Բրիտանիան ընդդեմ Հյուսիսի՝ ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմում

10_Rear_Admiral_Charles_Wilkes

 

Ամերիկայի Քաղաքացիական պատերազմը քիչ էր մնում վերաճեր նոր պատերազմի՝ Հյուսիսի ու Բրիտանական կայսրության միջև, այն բանից հետո, երբ Հյուսիսի զինվորականներից մեկը՝ Չարլզ Ուիլքսը, չափից ավելի փութաջանություն էր դրսևորել և Բրիտանական նավի վրա գերել էր Հարավի երկու դիվանագետների, երբ վերջիններս փորձում էին մեկնել Բրիտանիա, որպեսզի դաշինք կնքեն կայսրության հետ՝ ընդդեմ Հյուսիսի:

Ուիլքսի գործողության մասին լուրը նրան Հյուսիսում միանգամից հերոս սարքեց, բայց միևնույն ժամանակ մեծ ցասում հարուցեց բրիտանական հասարակությունում: Բրիտանիայում սկսեցին հնչել պատերազմական կոչեր՝ եթե Հյուսիսը ներողություն չխնդրի և ցույց չտա իր լրջությունը, բրիտանացիները 8000 զինվորից բաղկացած զորաջոկատ ուղարկեցին Կանադա, իսկ Արքայական նավատորմը բերեցին լրիվ մարտական պատրաստվածության:

Մինչ Հյուսիսի գրեթե ողջ բնակչությունը տենչում էր պատերազմի մեջ մտնել Բրիտանական կայսրության հետ, նախագահ Լինքոլնը ավելի խելամիտ գտնվեց և գերադասեց զերծ մնալ միանգամից երկու պատերազմ վարելուց: Նա ձեռնարկեց բարդ ու քողարկված դիվանագիտական խաղ, որի արդյունքում քննադատեց Ուիլքսի գործողությունը և ազատ արձակեց Կոնֆեդերատների դիվանագետներին, բայց այդպես էլ ներողություն չխնդրեց: Արդյունքում, Լինքոլնի քաղաքական ճկունությունը ի չիք դարձրեց կոնֆեդերատների հույսերը՝ Բրիտանիային իրենց կողմից պատերազմի մեջ ներքաշելու հարցում:

 

9 Ֆրանս-բրիտանական պատերազմ՝ Ավստրալիայի համար

9_François_Péron_by_Lambert

 

Միայն ճապոնացիները չէին, որ նկրտումներ ունեին Ավստրալիայի հանդեպ: Ճապոնացիներից դեռ 100 տարի առաջ նապոլեոնական Ֆրանսիան աչք էր դրել բրիտանական այս խոշոր գաղութի վրա: Համապատասխան զեկուցագիր է հայտնաբերվել Ադելաիդայի համալսարանի հետազոտական խմբի կողմից: Այդ զեկուցագիրը կազմվել է 1802 թվականին՝ դեպի Ավստրալիա մեկնած ֆրանսիական արշավախմբի ղեկավար Նիկոլյա Բոդինի կողմից:

Արշավախմբի գիտական ղեկավար Ֆրանսուա Պերոնը պնդում էր, որ բրիտանական այս գաղութը շատ ավելի արդյունավետ կարող է շահագործվել Ֆրանսիայի կողմից, մինչդեռ բրիտանացիների ձեռքում այն ընդամենը մեծ աքսորավայրի է վերածվել: Նա պնդում էր, որ ֆրանսիացիները պետք է օկուպացնեն այն՝ ոչնչացնելու փոխարեն, որպեսզի հետագայում իրենք շահագործեն այդ գաղութը: Նա առաջարկում էր Ավստրալիայի նվաճման համար առնվազն 1800 զինվորից բաղկացած զորաջոկատ ուղղարկել, որոնց հետագայում կհամալրեին մայրցամաքում աքսորը կրող անձինք՝ հիմնականում իռլանդացիներ: Համաձայն Պեռոնի՝ այս զավթման համար սկզբունքային էր Սիդնեյի գրավումը, որի հաջողությամբ պսակվելու դեպքում շատ արագ կհանձնվեր նաև մնացյալ մայրցամաքը:

Մինչ այժմ էլ հստակ չէ, թե ինչ պատճառներ թույլ չտվեցին, որպեսզի Պերոնի պլանն իրականանա: Պատմաբանների մեծ մասը հակված է համարել, որ պատճառը 1805 թվականին տեղի ունեցած Տրաֆալգարյան ծովամարտում ֆրանսիացիների կրած ջախջախիչ պարտությունն էր, որի արդյունքում ֆրանսիացիները երկար ժամանակով զրկվեցին մետրոպոլիայից մեծ հեռավորությունների վրա մասշտաբային ռազմական գործողություններ ծավալելու հնարավորությունից:

 

8 Խորհրդա-չինական ճգնաժամը


8_156537618

 

Սառը պատերազմի տարիներին, երբ իր կիզակետում էր Վհուկների որսը, Արևմուտքում տարածված էր մի կեղծ կարծրատիպ, որ կոմունիստական բոլոր երկրները միավորված են մեկ անքակտելի մոնոլիտում: Ինչպես ցույց տվեց ժամանակը, դա շատ մեծ թյուրըմբռնում էր, հատկապես 1960-ականներին, երբ սոցիալիստական ճամբարի երկու խոշորագույն տերությունները՝ Չինաստանն ու ԽՍՀՄ-ն քիչ էր մնում լայնամասշտաբ պատերազմ սկսեին իրար դեմ:

Սկզբում տեղի ունեցավ 1950-ականների գաղափարախոսական պառակտումը, այս երկու տերությունների միջև, որին հետևեցին բազմաթիվ տարածքային վեճեր: Չնայած դրան, որ նման վեճերը սովորաբար կարգավորում էին առանց բռնության, վատթարացող հարաբերությունները երկու երկրների միջև բերեցին նրան, որ եղան մի շարք մանր ռազմական ընդհարումներ, որոնց կուլմինացիան Դմանսկի կղզու համար մղված մարտական գործողություններն էին (ի դեպ, դրանց ժամանակ առաջին անգամ կիրառվեց Գրադ հրետանային համակարգը, որը որոշիչ ազդեցություն ունեցավ գործողությունների արդյունքի վրա):

Մի պահ իրավիճակն այնքան էր սրվել, որ ողջ աշխարհը շունչը պահած սպասում էր այս կոնֆլիկտի զարգացմանը, որը կարող էր հանգեցնել միջուկային հարվածներով փոխանակության: ԽՍՀՄ-ը անգամ դիմել էր ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս հայտնի իր դիրքորոշման մասին՝ Չինաստանի նկատմամբ հավանական կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակի վերաբերյալ: Բարեբախտաբար, սառը գլուխները հաղթող դուրս եկան այս ճգնաժամում և այն լուծում ստացավ խաղաղ բանակցությունների արդյունքում, իսկ ճգնաժամի հանգուցալուծումը բերեց նաև նրան, որ Չինաստանը ավելի մտերմացավ Արևմուտքի հետ:

 

7 ԽՍՀՄ-ը երկու անգամ Իսրայել ներխուժելու եզրին է եղել

7_144805310


Չնայած իր բարդ պատմական անցյալին՝ Իսրայել պետությունը բախտ է ունեցել խուսափելու ոչնչացումից՝ ԽՍՀՄ-ի կողմից, այն էլ երկու անգամ: Վեցօրյա պատերազմի ժամանակ, ԽՍՀՄ-ը տեղեկացրեց ԱՄՆ-ին, որ եթե Իսրայելն անմիջապես չդադարեցնի պատերազմական գործողությունները, ապա Խորհրդային Միությունը ստիպված կլինի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր շահերը՝ ընդհուպ մինչև պատերազմական գործողություններ սկսելը Իսրայելի դեմ:

Շատերն այժմ դա ուղղակի մեծ բլեֆ են համարում, սակայն բազմաթիվ պատմաբանների կարծիքով, ովքեր ավելի մոտիկից են ուսումնասիրել այդ օրերի իրադարձությունները, ասում են, որ Խորհրդային Միությունը ամենայն լրջությամբ պատրաստվում էր գործի անցնել: ԽՍՀՄ-ում արդեն պատրաստել էին հարվածային զորախումբը՝ բաղկացած միջուկային սպառազինություն կրող ինքնաթիռներից ու նավերից: Որոշ պատմաբաններ պնդում են, որ հենց ԽՍՀՄ-ն էր հրահարել Վեցօրյա պատերազմը՝ հույս ունենալով արաբների ձեռքով չեզոքացնել Իսրայելի միջուկային արսենալը, բայց այդ պլանը ձախողվել էր արաբների խայտառակ պարտության արդյունքում:

Սովետական ներխուժման երկրորդ իրական վտանգը հասունացավ 1973-ի Յոմ Պիպուրի պատերազմի ժամանակ: Իսրայելական զինուժը սպառնում էր ամբողջովին ոչնչացնել Եգիպտոսի 3-րդ բանակը և հրետակոծում էր Դամասկոսը: Խորհրդային Միությունը ուլտիմատիվ կերպով պահանջեց դադարեցնել բոլոր մարտական գործողությունները: Պահանջը չկատարելու դեպքում Խորհրդային Միությունը սպառնում էր անհամարժեք պատասխան հասցնել Իսրայելին, և արդյունքում կնքվեց զինադադար:

 

6 Ֆրանսիական և բրիտանական նավատորմերը ընդհարում են ունեցել Առաջին աշխարհամարտի նախօրեին

6_HMS_Dreadnought_1906_H61017

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ պատմությունը, եթե Բրիտանական ու Ֆրանսիական կայսրությունները պատերազմ սկսեին միմյանց դեմ՝ Առաջին աշխարհամարտից անմիջապես առաջ, իսկ նման ողբերգություն քիչ էր մնում, որ լիներ՝ Ֆաշոդայի միջադեպ անունը ստացած դեպքի արդյունքում: Ինչպես Ֆրանսիական, այնպես էլ Բրիտանական կայսրությունները ձգտում էին ավելի ընդլայնել իրենց աֆրիկյան գաղութների տարածքները: Սուդանում գտնվող Ֆաշոդա շրջանը նրանց աֆրիկյան գաղութների հատման սահմանագիծն էր:

Ֆրանսիացիները հասան Ֆաշոդա 1898 թվականի հուլիսի 18-ին, իսկ երկու ամիս անց այդտեղ էին նաև բրիտանացիները: Հանդիպումը հանգեցրեց բավականին չոր դիմակայություն, ինչի մասին լուրերը հասան մետրոպոլիաներ, ու երկու եվրոպական գերտերությունները մոբիլիզացրեցին իրենց ռազմական նավատորմերը: Սակայն ֆրանսիացիները, գիտակցելով, որ բաց ծովում ուժերի հարաբերակցությունը ակնհայտորեն ոչ իրենց օգտին է, խաղաղ բանակցություններ սկսեցին Բրիտանիայի հետ, որոնց ժամանակ ֆրանսիական կողմը առաջարկեց նաև դաշինք կնքել՝ ընդդեմ Գերմանիայի աճող ամբիցիաների՝ գաղութային քաղաքականությունում:

Մեկ ամիս անց ֆրանսիացիները լքեցին Ֆաշոդան՝ փոխարենը ստանալով գերհզոր դաշնակից՝ մոտեցող Առաջին աշխարհամարտի փորձություններում, սակայն սա դեռ վերջին նման միջադեպը չէր երկու դաշնակիցների միջև՝ Առաջին համաշխարհայինին նախորդող տարիների ընթացքում:

Շարունակելի…