Գարեգին Բես (Գարեգին Բախշիի Սարինյան, 1910, հունվարի 5 - 1986), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։ Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։
Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1929-ին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցը, 1932-ին' ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1931-33-ին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին' ՀԳՄ կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-36-ին' Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, 1939-40-ին' Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941-ին' արվեստի վարչության տեսուչ։
1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944-47-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-55-ին' Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։
Անդրկովկասի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» (1938-40), «Գրավոր մարդիկ» (1966), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-68), «Աղյուսե մարդը» (1957-58) պիեսները։ «Հաշիվն է 0:0» դրաման 1968-ին բեմադրել է Ֆրունզեի թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լիտվերեն, վրացերեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով:
Գարեգին Բեսի երկերի մատենագրությունը
Կյանքի երգը (պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1930, 107 էջ։
Ջորջի Տենլի, Երևան, Պետհրատ, 1931, 78 էջ։
Վիշկաները բարձրանում են, Երևան, Պետհրատ, 1932, 80 էջ։
Պայքար, Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։
Արձակ բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1933, 48 էջ։
Հերոսների ստվերում (կոմեդիա), Երևան, ժողովրդական ստեղծագործությունների հանրապետական տուն, 1939, 49 էջ։
Կրակ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 111 էջ։
Հարազատներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 164 էջ։
Պետունց Գալոն, Երևան, «Սովետական գրող», 1947, 67 էջ։
Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 384 էջ։
Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Գ. Բեսի «Աղյուսե մարդը») պիեսը, Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
Նովելներ, առաջին գիրք, Երևան, Հայպետհրատ, 1960, 388 էջ։
Աշիկն ու Մաշիկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 16 էջ։
Աշխարհն ինձնով է սկսվում (մեկ գործողությամբ պիեսների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1962, 216 էջ։
Նովելներ, երկրորդ գիրք, Երևան, Հայպետհրատ, 1963, 276 էջ։
Նկարչի նվերը, Երևան, Պետհրատ, 1964, 128 էջ։
Այրված վշտեր, Երևան, «Հայաստան», 1967, 128 էջ։
Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (գրքում գործեր ունի նաև Գ. Բեսը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Գ. Բեսի «Յափնջավորները» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
Ծնունդ, Երևան, «Հայաստան», 1971, 464 էջ։
Հոբելյանը, Երևան, «Հայաստան», 1973, 67 էջ։
Գողացված արևը (նովելներ, պատմվածքներ, «Չարենցյան մասունքներ»), Երևան, «Հայաստան», 1974, 312 էջ։
Թատերական նովելներ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1976, 122 էջ։
Երկեր երեք հատորով, գիրք առաջին, Երևան, «Հայաստան», 1976, 512 էջ։
Երկեր երեք հատորով, գիրք երկրորդ, Երևան, «Սովետական գրող», 1978, 512 էջ։
Իմ Չարենցը, Երևան, «Սովետական գրող», 1979, 336 էջ։
Երկեր երեք գրքով, գիրք երրորդ, Երևան, «Սովետական գրող», 1981, 624 էջ։
Երգը կանչում է (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1982, 188 էջ։
Կյանքի կենացը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 216 էջ։
Հուշանովելներ, Երևան, «Սովետական գրող», 1985, 344 էջ։
Գարեգին Բեսի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
Մ. Բուտրովա, Պ. Նովիկով, Գործարան և կոլխոզ (պատմվածք), Ե. Պետհրատ, 1932, 9 էջ։
Սոֆ-Հուր, Բուլղարացի Սաշա (պատմվածք), Ե. Պետհրատ, 1932, 7 էջ։
Իվան Տուրգենև, Արձակ բանաստեղծություններ, Ե. Պետհրատ, 1940, 160 էջ։
Իվան Տուրգենև, Տնտիր երկեր (գրքի մեջ մտնող արձակ բանաստեղծությունները թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 416 էջ։
Վերա Պանովա, Պայծառ ափ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 284 էջ։
Պիեսների ժողովածու (գրքում տեղ գտած Ի. Լուկովսկու «Փոքրի պտուտակը» պիեսը պիեսը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
Գալինա Նիկոլաևա, Հունձ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 947 էջ։
Վսեվոլոդ Կոչետով, Ժուրբինների ընտանիքը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 532 էջ։
Գավրիլ Տրոեպոլսկի, Պրոխոր Տասնյոթերորդը և ուրիշներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 336 էջ։
Կրիշան Չանդար, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 350 էջ։
Բելոռուսական գրականության անթոլոգիա (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
Իվան Տուրգենև, Արձակ բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1968, 168 էջ։
Ծաղկուն ճամփա։ Մոլդովական պատմվածների ժողովածու (գրքի մեջ մտնող գործերի մեծ մասը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Աղբյուր
Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 105։